Լրահոս 24/7

Ճապոնիան և այլ երկրներ սգում են նախկին վարչապետ Սինձո Աբեի մահը

Ճապոնիայում այսօր հարգանքի տուրք են մատուցում նախկին վարչապետ Սինձո Աբեի հիշատակին, ով երեկ մահացավ երկրի համար անսովոր քաղաքական բռնության՝ նրա դեմ իրականացված մահափորձի հետևանքով։ Ճապոնիայի արևմուտքում գտնվող Նարա քաղաքում, մարդիկ ծաղիկներ են դնում այն վայրում, որտեղ նրա վրա կրակել էին։

«Ես իսկապես ցնցված եմ, եկել եմ այստեղ երախտագիտությունս հայտնելու Աբեին և ցանկանում եմ նրա մասին պատմել երեխայիս», – ասել է 50-ամյա տնային տնտեսուհի Նացումի Նիվան, ով եկել էր 10-ամյա որդու հետ։

67-ամյա Աբեի վրա ինքնաշեն զենքով թիկունքից կրակել էին ուրբաթ օրը, երբ նա խորհրդարանի վերին պալատի ընտրությունների քարոզարշավում ելույթ էր ունենում Նարա քաղաքի երկաթուղային կայարանի մոտ։ Նրան շտապ տեղափոխել էին հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չհաջողվեց։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը՝ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Հնդկաստանում ևս սգում են Ճապոնիայի նախկին վարչապետի մահը։ Պատմական Կարմիր բերդի, նախագահական նստավայրի ու խորհրդարանի շենքերի վրա ազգային դրոշը կիսով չափ իջեցվել է։

Հնդկաստանն ու Ճապոնիան ջերմ հարաբերություններ ունեն։ Ճապոնիան աջակցել է Հնդկաստանին քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ու արգընթաց երկաթուղու կառուցմանը՝ հիմնված իր տեխնոլոգիաների վրա։ Սինձո Աբեն ֆինանսական և ներդրումային մեծ օժանդակություն էր ցուցաբերել Հնդկաստանին, որի մասին հայտարարել էր 2014-ին՝ վարչապետի պաշտոնում Հնդկաստան կատարած այցի ընթացքում։

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ևս, նախագահ Բայդենի կարգադրությամբ Սպիտակ տան դրոշը հուլիսի 8-ին կիսով չափ իջեցվել էր ու այդպես կմնա մինչև հուլիսի 10-ը՝ ի նշան Սինձո Աբեի հանդեպ հարգանքի և սգո։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

8 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

25 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

43 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

1 hour ago