

Պրոֆեսիոնալ սպառողների համար էլեկտրասարքավորումներ արտադրող Electrolux Professional-ը կդադարեցնի իր աշխատանքը Ռուսաստանում։ Ընկերությունը ռուսական բիզնեսը կվաճառի ստորաբաժանման բարձրագույն ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Գնահատելով, որ ստեղծված իրավիճակում հնարավոր չէ շարունակել բիզնեսը Ռուսաստանում, Electrolux Professional-ը դադարեցնում է գործունեությունը երկրում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Ռուսական շուկայից դուրս գալը կարժենա 35 մլն շվեդական կրոն (3,3 մլն դոլար),- ավելացրել է ընկերությունը։
Electrolux Professional-ն ունի 25 աշխատակից Ռուսաստանում։ Ընկերությունը նշել է, որ 2021 թվականին Ռուսաստանում վաճառքները կազմել են ընդհանուր համաշխարհային վաճառքի 1%-ը։
Electrolux Professional-ը ի սկզբանե ստեղծվել է որպես Electrolux-ի ստորաբաժանում, որը արտադրում է կենցաղային տեխնիկա: Electrolux Professional-ը արտադրում է խոշոր սարքեր կոմերցիոն հաճախորդների համար: 2020 թվականին բաժանվել է առանձին ընկերության։
Աղբյուրը՝ kommersant.ru
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…