Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Վինսենտ Բիրուտային և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Ռուանդա համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում և ակնկալիք հայտնել, որ այն կխթանի նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ շփումները՝ վերջինիս Հայաստան այցի, ինչպես նաև Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում և վերահաստատել գործընկերությունը խորացելու պատրաստակամությունը:
Վինսենտ Բիրուտան շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Ռուանդայի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա արդյունավետ է գնահատել ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ քննարկումները և նշել, որ Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՖՄԿ շրջանակում փոխգործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Այս առումով հետաքրքրական է համարվել զբոսաշրջության ոլորտը:
Վարչապետը խնդրել է իր ողջույնները փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…