Լրահոս 24/7

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը՝ Մեղրիի մշակույթի տան դահլիճի միջադեպի վերաբերյալ

Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Մեղրիի մշակույթի տան դահլիճի միջադեպի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Մեղրիի մշակույթի տան դահլիճում ռուսական խմբի համերգի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքապետը միայն մշակույթի տան դահլիճն է տրամադրել, մերժումը կարող էր քաղաքական ենթատեքստ ունենալ, որը կազդեր ոչ միայն միջգյուղական հաղորդակցության վրա` տարատեսակ խոչընդոտներ հարուցելով պահակակետերի անցման ընթացքում, այլև հարուցել այլ արգելքներ։

«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ հարցը ոչ թե այս կամ այն մշակութային միջոցառումը թույլատրելու կամ արգելելու մեջ է, այլ բուն հայ-ռուսական հարաբերությունների հստակեցման անհրաժեշտության, Հայաստանի `ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության խնդիրների, որոնց լուծումը հաստատ Մեղրիի համայնքապետի իրավասության շրջանակներում չէ։

Բագրատ Զաքարյանի աշխարհաքաղաքական հայացքները որևէ կերպ չեն տարբերվում «Հանրապետություն» կուսակցության մոտեցումներից։ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի գործողությունները լիովին օրինական են և տեղավորվում են «Հանրապետություն» կուսակցության քաղաքական գծի մեջ։ Իսկ համերգի` համայնքապետարանի էջում հայտնվելը պայմանավորված է մշակութային բոլոր միջոցառումները համայնքապետարանի էջում իրազեկելու ավանդույթով»։

Թիվ 1

Recent Posts

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

2 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

2 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

2 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

2 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

3 hours ago

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…

3 hours ago