

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև կնքվել է հուշագիր՝ մշակույթի ոլորտում 2022-2024 թվականների համագործակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Ստորագրող կողմերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է Կախա Սիխարուլիձեի գլխավորած պատվիրակությանը, և մինչ հուշագրի ստորագրումը ամփոփել վերջին անգամ Վրաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները:
Նախարարի տեղակալը մասնավորապես ընդգծել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում անցկացված միջոցառումները՝ երգի, պարի, նկարչության, կինոյի ոլորտներում, և փոխադարձ այցելությունների կարևորությունը: Ա. Խզմալյանը հատկապես կարևորել է Ջավախքում իրականացված «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ փառատոնը և տեղեկացրել, որ համանուն ցուցահանդեսը կբացվի և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում:
Նա անդրադարձել է նաև հուլիսի 10-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» փառատոնին՝ նշելով, որ ապահովված է նաև վրաց կինոգործիչների ակտիվ ներկայությունը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանում տոնվող Կինոյի 100-ամյակի շրջանակում համագործակցությունն ավելի մեծ ծավալներ կընդգրկի՝ որպես համատեղ գաղափարների իրականացման լավ առիթ:
Կախա Սիխարուլիձեն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և որպես փոխգործակցության առաջընթացի կարևոր բաղադրիչներ՝ ընդգծել է մշակույթի, մարդկանց, ոսկե միջինների, ըմբռնման պարտադիր առկայությունը:
Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդես է եկել նաև ապագայում միասնական նախագծերի իրականացման առաջարկներով: Առաջին անդրադարձը վերաբերում էր Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը, որը գտնվում է Ջավախքում: Ըստ փոխնախարարի՝ հայկական կողմը պատրաստակամ է ցուցաբերել փորձագիտական աջակցություն:
Ա. Խզմալյանը հնարավոր է համարել գործընթացում մասնավոր ռեսուրսների ընդգրկումը: Առաջարկների ցանկում էին նաև միասնական ջանքերի գործադրմամբ Եվրոպական խորհրդում մշակութային երթուղիների մշակումը, երկու երկրների Գեղարվեստի ակադեմիաների միջև համագործակցության սերտացումը, մշակութային փոխադարձ այցելությունները և այլն:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մշակել ծրագրերի իրականացման ժամանակացույց և գործողությունների պլան ու անցնել հստակ քայլերի:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…