Լրահոս 24/7

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Վրաստանում է

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այց է կատարել Վրաստան: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ՖՆ և ՊԵԿ ստրաբաժանումների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը:

Տիգրան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Քուտաշվիլիի եւ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի հետ: Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաեւ այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական ինտելեկտով (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մաքսային եւ հարկային ոլորտներն առնչվող հարցերի լայն շրջանակ: Վրացի գործընկերները ներկայացրել են բաց բյուջեի հետազոտության երեք՝ բյուջետային գործընթացի թափանցիկություն, մասնակցողականություն եւ վերահսկողություն բաղադրիչների մասով Վրաստանի փորձը, մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում կատարված բարեփոխումները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տրված հարկային արտոնությունները, ինչպես նաեւ հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց մոտեցումները:

Այցի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվող հարցերը շատ բարդ են. Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են շփումները ուկրաինական կարգավորման թեմայով, սակայն քննարկվող հարցերը շատ բարդ են․…

15 minutes ago

ՊԵԿ-ը 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային…

32 minutes ago

Երկրաշարժ Հայաստանի հյուսիսում

Ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 13:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09։56-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային…

47 minutes ago

Ընտրական հանձնաժողովները վերահաշվարկի դիմումներ չեն ստացել

Տեղական ինքնակառավարման մարմինների 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում, ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ ընտրական…

1 hour ago

Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի 8-րդ ամենաապահով երկիրն է

Numbeo-ի 2025 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաապահով երկիրն է։ Հայաստանը…

1 hour ago

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին։ «Ազգային…

2 hours ago