Օրերս համերգային ծրագրով Մեղրիի մարզամշակութային կենտրոնում հյուրընկալվել էր Ռուսաստանի Դաշնության «Կարմիր դրոշի սևծովյան նավատորմի երգի-պարի համույթ»-ը համերգային ծրագրով։ Այդ մասին տեղեկությունը տեղադրվել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։ Ուշագրավը, սակայն, ոչ թե համերգային ծրագիրն էր, այլ դրա շրջանակներում մարզամշակութային կենտրոնի «հարդարումն է»՝ Լենինի նկարով, խորհրդային ժամանակների խորհրդանիշերով ու ատրիբուտներով հանդերձ։ Սրանք մեծ արձագանք գտան հայկական տիրույթում՝ հիմնականում բացասական արձագանքներով։
Դժգոհությունները կապված են Արցախը, Նախիջևանն ու հայկական մյուս տարածքները Թուրքիային ու նորաստեղծ Ադրբեջանին նվիրած բոլշևիկ առաջնորդի մեծ պատկերի՝ Մեղրի համայնքում ցուցադրման հետ։ Շատերը նույնիսկ մեղադրեցին արևմտամետ համարվող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ համայնքապետին՝ կուսակցական գաղափարներին հակառակ «բոլշևիկյան սրբություններին երկրպագելու» և համայնքի բնակիչներին նույնն անել պարտադրելու մեջ։
Թեև կուսակցությունն արդեն պարզաբանում է տարածել, սակայն դրանով էլ ավելի է մեծացել դժգոհությունը։ Պատճառն այն է, որ հայտարարությամբ կուսակցությունը հիմնավորել է, թե միջոցառման անցկացման «մերժումը կարող էր քաղաքական ենթատեքստ ունենալ, որը կազդեր ոչ միայն միջգյուղական հաղորդակցության վրա` տարատեսակ խոչընդոտներ հարուցելով պահակակետերի անցման ընթացքում, այլև հարուցել այլ արգելքներ»։ Փաստացի խոստովանել է, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ որոշումը կարող է ռուսական կողմից «գյուղ մտնելու» արգելք արժենալ։
Ամեն ինչ հասկանալի է, իհարկե, նույնիսկ համայնքի ղեկավարի՝ չմերժելու պատճառներն են հասկանալի։ Բայց դժգոհության պարագայում պետք է ըստ արժանվույն պարզաբանում ներկայացվեր։ Օրինակ՝ հարց հնչեր՝ թե այդ դժգոհողներից քանի՞սն են այցելել Կրեմլի «մովզոլեյ»՝ Լենինի զմռսած դին տեսնելու։
Համայնքի ղեկավարն, անշուշտ, չէր կարող արգելել նման ցուցադրությունը. Ինչի՞ հիման վրա թույլ չտար, եթե ՀՀ օրենսդրությունն այդպիսի պահանջ չունի, ոչ մի իրավական ակտով չեն արգելվում անցանկալի խորհրդանիշերի օգտագործումը, ցուցադրությունը, տարածումը, այն էլ՝ այսպես կոչված մշակութային միջոցառումների ժամանակ։
Վահրամ Հովհաննիսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…