Լրահոս 24/7

Չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը լռի. Ա. Սարգսյան

Չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը լռի։ Նախարարություն չի կարող ոչինչ թաքցնել։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այսօր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից խոշոր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելուն՝ ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Փոխնախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, սակայն նշեց՝ ինչո՞ւ է Ադրբեջանը վերջին երկու օրերի ընթացքում Վայոց ձորի մարզի սահմանային ուղղությամբ հնչեցնում կրակոցներ։

«Մեր սահմանը փոխվել է։ Ճիշտ է, Վայոց ձորը սահմանամերձ է եղել, բայց մեր ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել։ Չի բացառվում, որ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ կամ հնչել են կրակոցներ»,- ասաց նա։

Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին՝ ինչու Ադրբեջանի նման վարքագծին Հայաստանը արժանի հակահարված չի տալիս և հանդես է գալիս զոհի կարգավիճակում՝ փոխնախարարը շեշտեց. «Մենք զոհի կարգավիճակում չենք»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

6 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

7 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

7 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

7 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

8 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

8 hours ago