Նկարչություն, քանդակ

Շոտլանդիայում պատահաբար հայտնաբերվել է Վան Գոգի ինքնանկարը

Շոտլանդիայի ազգային պատկերասրահի փորձագետները հայտնաբերել են հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նախկինում անհայտ ինքնանկարը, հայտնում են BBC-ն և The Guardian-ը:

Ինքնադիմանկարը նկարված է եղել կտավի հակառակ կողմում՝ «Սպիտակ գլխարկով գյուղացի կնոջ դիմանկարը» և թաքնված սոսինձի ու ստվարաթղթի շերտի հետևում։ Այն պատահաբար հայտնաբերվեց, երբ նրանք իմպրեսիոնիստներին նվիրված ցուցահանդեսից առաջ նկարեցին կտավի ռենտգեն։

Գտնված ինքնանկարը փորձարարական ինքնադիմանկարների շարքից մեկն է, որը Վան Գոգն արել է իր նախկին կտավների ետևի կողմերում 1883-1885 թվականներին Հոլանդիայի Նուենեն քաղաքում իր կյանքի ընթացքում: Այս ժամանակը կարևոր է համարվում նկարչի աշխատանքի համար, քանի որ այդ ժամանակվանից նա սկսեց փորձարկել իր յուրահատուկ տեխնիկան՝ խոշոր հաստ հարվածներով։

Այժմ վերականգնողները կփորձեն վերականգնել ինքնադիմանկարը՝ պահպանելով բնօրինակ նկարը։

Ամեն տարի Ամստերդամի Վան Գոգի թանգարանը մինչև 300 հարցում է ստանում այն ​​մարդկանցից, ովքեր կարծում են, որ գտել են նկարչի նախկինում անհայտ նկարը, գրում է The Guardian-ը։ Բայց իրականում Վան Գոգի նոր գործերը հազվադեպ են հանդիպում։ Վերջին ինը տարիների ընթացքում նկարչի թանգարանում ցուցադրվել է ընդամենը երկու նման աշխատանք՝ բնանկար և մատիտով էսքիզ։

Վան Գոգը նկարել է առնվազն 35 ինքնանկար։ Դրանց մեծ մասը գրվել է 1886-1888 թվականներին, երբ նկարիչը ֆինանսական դժվարությունների մեջ էր և չէր կարողանում մոդելներ գտնել, ուստի ինքն է նկարել։ Ինքնանկարների առնվազն մի մասն արվել է այլ կտավների հետևի կողմերում, քանի որ Վան Գոգը փորձել է խնայել կտավները։

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

11 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

12 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago