Լրահոս 24/7

Պուտինը նոր օրենք է ստորագրել «օտարերկրյա գործակալների մասին»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր Պետդումայի կողմից և հաստատվել էր Դաշնության խորհրդի կողմից։ Նոր օրենքն ամփոփում, հստակեցնում և լրացնում է այս ոլորտում գործող օրենսդրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Օրենքը թույլ կտա «օտարերկրյա գործակալներ» հռչակել բոլոր նրանց, ովքեր աջակցություն են ստանում արտերկրից կամ գտնվում են «այլ ձևերով օտարերկրյա ազդեցության տակ»՝ այդուհանդերձ առանց օտարերկրյա ֆինանսավորում ստանալու:

«Օտարերկրյա գործակալներին, ըստ օրենքի, արգելվելու է դասավանդել հանրակրթական դպրոցներում և բուհերում, բյուջեի հաշվին ստեղծագործական գործունեություն ծավալել, պետական ​​պայմանագրերով գնումներին մասնակցել, բնապահպանական գնահատումներ կատարել։

Բացի այդ, օրենքը ներմուծում է «օտարերկրյա գործակալների հետ փոխկապակցված անձինք» հասկացությունը։ Դրանց մեջ կլինեն «օտարերկրյա գործակալներ» հայտարարված կազմակերպությունների հիմնադիրները, ղեկավարները, մասնակիցները կամ աշխատակիցները։

«Փոխկապակցված անձանց համար» կստեղծվի առանձին ռեգիստր, իսկ գործող չորս ռեգիստրները կմիավորվեն մեկի մեջ։ Օրենքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։

Պետդուման նոր օրենքը ընդունեց հունիսի 29-ին, իսկ Դաշնության խորհուրդը հավանություն տվեց հուլիսի 8-ին։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

«Հայրենիք» կուսակցության տեսակետը համահունչ է Մարտուն Գրիգորյանի խոսքերի հետ

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների…

2 minutes ago

Արարատ Միրզոյանը ԱՄԷ չի այցելել. խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հերքել է Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ «չլուսաբանված այցի» մասին հրապարակումները։ «Երեկ…

18 minutes ago

Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։…

38 minutes ago

Արսեն Հարությունյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը (61 կգ) հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին` 11:0 հաշվով և դուրս եկավ ազատ ոճի…

1 hour ago

Քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության առկա ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:…

2 hours ago

Քննարկվել է տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…

2 hours ago