Լրահոս 24/7

Փողոցային առևտուրը խեղում է մայրաքաղաքի դիմագիծը․ (տեսանյութ)

Թեև խնդրի մասին բարձրաձայնվում է միշտ,  բավական տևական ժամանակ է տարբեր հարթակներում խոսվում է, բայց որևէ համակարգային կամ վերջնական լուծում չի տրվում։ Վարչական տուգանքների կիրառումը ևս խթան չի հանդիսանում անօրինական՝ փողոցային առևտրով զբաղվող անձանց գործունեության դադարեցմանը, քանի որ ինչպես իրենք՝ առևտրով զբաղվողներն են ասում մի լավ օրից չէ, որ այստեղ եկել ու առևտրով են զբաղվում, ինչպես նաև բերում ևս մեկ արդարացում, որ սա ընդամենը սեզոնային աշխատանք է և որ սեպտեմբերից էլ այս աշխատանքով չեն կարող զբաղվել, նրանց նկատմամբ կիրառված տուգանքներն այդպես էլ մնում են էղթի վրա գրված, քանի որ որևէ գույք անգամ չունեն իրենց անունով գրանցված, որը կկարողանան բռնագանձել։

Նախկինում կիրառվող վարչական տուգանքի կիրառման անարդյունավետությամբ պայմանավորված  այս պահին քաղաքապետարանը մշակում է նոր փաթեթ, որով նախատեսվում է, որ փողոցային առևտրով զբաղվող անձինք, եթե չեն լքում տարածքը, և շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը, ապա իրենցից կբռնագանձվի այն ապրանքը որը և ներկայացված է վաճառքի։ 

Լևոն Սարդարյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ բազմաթիվ անգամներ փողոցային առևտրով զբաղվողներին հորդորել են գնալ և առևտուրն իրականացնել իրենց տրամադրվող շուկաների տարածքներով, սակայն չեն համաձայնվում, պատճառաբանելով, որ այնտեղ առևտուրը քիչ է, ինչպես նաև հնարավորություն են ընձեռել հենց քաղաքապետարանում աշխատանքի անցնել, որտեղ առկա են թափուր հաստիքներ, օրինակ կանաչապատման բաժնում կամ աղբահանության, վարչության պետի խոսքով նրանք պարզապես հրաժարվում են այլ աշխատանք կատարելուց։

Արդարության համար նշենք, որ մեզ հետ մասնավոր զրույցում վաճառականը համաձայնվեց մեր բերած փաստարկների հետ, որ մեղմ ասված գեղեցիկ չէ, այստեղ առևտուր իրականացնելը, որը փչացնում է հանրապետության հրապարակի արտաքին տեսքը, ինչպես նաև ոչ ստերիլ պայմաններում պատրաստվող ապրանքներ են իրացնում, օրինակ բամբակ, որոնք վտանգավոր են մարդու՝ հատկապես երեխաների առողջության համար։ 

Վերահսկողական մեխանիզմների կիրառման մասով Երևանի քաղաքապետարանից սլաքներն ուղղվում են նաև Ոստիկանություն, սակայն ոստիկանությունն էլ իր հերթին նշում է, որ իրենց իրավասությունների շրջանակում՝ հասարակական կարգի ապահովումն է, և ոչ տուգանելն ու չթույլատրել առևտուր իրականացնելը, առկա այս հակասությունը հնարավոր է և բխում է նաև օրենսդրական բացթողումների առումով։

Մեր նպատակը խնդրին ևս մեկ անգամ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելն ու գործնականում արդյունավետ քայլերի կիրառումն է, որով և վերջ կդրվի տարիներ ի վեր գործող անօրինություններին, թիվ մեկը հետևողական է լինելու այս հարցում  և խնդիրը լինելու  է մեր  ուշադրության կենտրոնում այնքան ժամանակ քանի դեռ հարցը վերջնականորեն լուծված չէ, ընդ որում բոլոր կողմերին շահեկան եղանակով։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

6 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

9 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

10 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

11 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

12 hours ago