Լրահոս 24/7

Խմբակցությունների միջև կոմպրոմիսը հօգուտ Հայաստանի հարցեր կլուծի

«Հայաստան» խմբակցության ղեկավարը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը հրաժարվել են մասնակցել Ազգային ժողովի խորհրդի նիստին, ինչի օրակարգում այդ խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն էր: Ընդդիմադիրների բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով և այդ ժամանակ արդեն նիստը տեղի կունենա անկախ նրանց ներկայությունից:
Բայց մինչ այդ՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն արդեն իսկ հայտարարել է, որ որոշել է կայացվել ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան չդիմել։ Նրա խոսքով՝ որոշներին իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելով մի շարք խնդիրներ կարելի է համարել լուծված։ Բացի այդ, ինչպես նշել է, ընդդիմադիրների պահելաձևը հաշվի առնելով՝ ժողովուրդը մյուս ընտրություններին հետևություններ կանի: Արտախորհրդարանական որոշ ուժեր ողջունել են Քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշումը:
Անշուշտ, հետևություններ կլինեն, սակայն իշխող ուժի կողմից կայացված քաղաքական որոշումը ողջունելի է: Ակնհայտ է, 33 անուններն այլ 33-ով փոխարինելով՝ համահավաք ընդդիմության արդյունավետությունը բնավ չէր բարձրանալու:

Նախ՝ հաջորդիվ մանդատներ զբաղեցնող թեկնածուները, որոշ բացառություններով, հանդիսանալու էին առաջին 33-ի ազդեցիկների կամակատարները, քանի որ ցուցակների առաջին շարքերում հենց առաջնորդներն են: Երկրորդ՝ նույն թիմի անդամները գործելու էին նույն սկզբունքով՝ չաշխատելով-աշխատավարձ ստանալով:
Մնում է՝ ընդդիմադիրները գնահատեն իշխանության այս ողջախոհությունն ու պատասխանատու կերպով ստանձնեն իրենց պարտականությունների կատարումը: Բազմիցս է խոսվել նրանց կողմից ոչ միայն պետական գործերին չաջակցելու, այլև՝ որոշ դեպքերում խոչընդոտելու ընդդիմադիրների պահվածքի մասին, սակայն այստեղ պիտի հույս տածենք, թե Սահմանադրական դատարան չդիմելու մասին Քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշումը և դրանից հետո «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից իրենց գործունեության արմատական վերանայումը պիտի դառնա Հայաստանի արդի խնդիրներին համահունչ այն կոմպրոմիսը, որը կկարողանա համապատասխան հարցեր լուծել:

Վահրամ Հովհաննիսյան

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

13 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

14 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

14 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago