Վաղը` հուլիսի 16-ին, Թբիլիսում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։
Սա Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումն է։
Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: