Լրահոս 24/7

Ալիևը մեղադրել է ՌԴ-ին Ղարաբաղի վերաբերյալ խոստումը չկատարելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի կատարել խոստումը, ըստ որի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունների համաձայն, հայ զինվորականները պետք է լքեին Լեռնային Ղարաբաղը։

Իլհամ Ալիևի խոսքով՝ ամիսներ առաջ Ադրբեջան է այցելել ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ, ում անունը չի նշել։ Պարոն Ալիևը պնդում է, որ ռուս զինվորը ադրբեջանական կողմին խոստացել է, որ մինչև 2022 թվականի հունիս հայ զինվորականները կլքեն Ղարաբաղի տարածքը։

«Սակայն այսօր հուլիսի կեսն է, այս հարցը չի լուծվել։ Հայաստանը չի կատարում այդ պարտավորությունը՝ հակառակ նոյեմբերի 10-ի հռչակագրին։ Իհարկե, սա անտանելի վիճակ է։ Որովհետև Ադրբեջանի տարածքում հայկական զինված ուժերի ներկայությունն ամբողջովին անընդունելի է»,- ասել է Ալիևը (մեջբերումը՝ նախագահի կայքից): Նա հայ զինվորականների ներկայությունը Ղարաբաղի տարածքում անվանել է «2020 թվականի նոյեմբերի 10-ի հռչակագրի կոպիտ խախտում»։

2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանը և Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի մասին։ 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրով Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը պայմանավորվել են, որ 1960 ռուս խաղաղապահներ կուղարկվեն տարածաշրջան, իսկ հայ զինվորականներն ամբողջությամբ կլքեն տարածքը։

2022 թվականի մարտին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զորքերը «մտել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի»՝ այդպիսով խախտելով եռակողմ պայմանագիրը։ Ի պատասխան՝ Բաքուն մեղադրել է ռուս խաղաղապահներին, որ մեկուկես տարում չկարողացան հասնել հայկական զինված ուժերի դուրսբերմանը տարածաշրջանից։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

14 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

15 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

15 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

15 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

15 hours ago