

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և նմանատիպ գործընթացների մեջ ներառված չի լինելու»։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամիի հայտարարությանն այն մասին, որ Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը մտահոգիչ էր համարել այն հանգամանքը, որ մի խումբ անձինք բողոքի ակցիաներ են իրականացնում Իրանի դեսպանության շենքի առջև։ Խալիլ Շիրգոլամին նաև մտահոգություն էր հայտնել, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել TRIPP–ն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Այդ առնչությամբ Ալեն Սիմոնյանն այսօր նշեց․
«Ինչ վերաբերում է TRIPP-Ին, դա նաև մեծ տնտեսական հնարավորությունների է ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների՝ այդ թվում Իրանի համար։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, կարծում եմ՝ Իրանում առկա լարվածության հանգուցալուծումից հետո նրանք ավելի հստակ կտեսնես, որ նման բան գոյություն չունի»։
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…