Լրահոս 24/7

Ընդդիմության վարքագիծը հայ-թուրքական ընթացող գործընթացի վերաբերյալ՝ ուղղակի անբարոյականություն է․ Նորիկյան

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նարիկյանին։

Պարոն Նորիկյանը նշեց՝ ընդդիմության վարքագիծը հայ-թուրքական ընթացող գործընթացի վերաբերյալ՝ ուղղակի անբարոյականություն է։ Փողոցային պայքարն ընդդիմադիրների համար ինքնաոչնչացման փուլ էր․ ՀՀ Ազգային ժողովը վերածվել է միակուսակցական պառլամենտի, որտեղ փաստացիորեն մեկ կուսակցություն է գործում, և չկա ընդդիմություն, որը կմատնանշի գործող իշխանության սխալները, կամ երկրի առջև ծառացած խնդիրների մասին չեն ներկայացնի իրենց այլընտրանքային մոտեցումները։

Նա նաև հավելեց, որ ուժեղ իշխանություն ունենալու համար ամենից առաջ անհրաժեշտ է ունենալ ուժեղ ընդդիմություն։ Պատասխանատվություն վերցնելու և համատեղ խնդիր լուծելու հարցում իրենք բացակայում են․ իսկ երբ հարցը վերաբերվում է նեղ կուսակցական, անձնական շահերին՝ իրենք կան։

Պարոն Նորիկյանը շեշտեց՝ անբարոյականություն է, երբ որ նախկին իշխանությունները խոսում են կոռուպցիայից, արդարադատությունից, դատական համակարգից, ընտրություններից, ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից․ իրենք այդ արժեքները հնարավոր բոլոր միջոցներով պղծել են։

«Խորհրդարանական ընդդիմության վարքագիծը հայ-թուրքական ընթացող գործընթացի վերաբերյալ ուղղակի անբարոյականություն է։ Ռոբերտ Քոչարյանն այն պետական գործիչն է եղել, ով 2005 թ․-ին հայտարարել է, որ Հայաստանը որևէ հողային պահանջ չունի Թուրքիայից և պատրաստ է հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։

Սերժ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել․ 2008 թ․ այցելել է Թուրքիա, Երևանում ընդունել է Ա․ Գյուլին, որի համար ֆուտբոլի ֆեդերացիայի գերբի վրայից հանել է տվել Մասիս սարը, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։

Որ Հայաստանին պետք է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները՝ դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Այո՛, Թուրքիան մեզ բարեկամ երկիր չէ, ճիշտ հակառակը՝ Թուրքիան մեզ թշնամի երկիր է, բայց անգամ թշնամի երկիր լինելու պարագայում մենք պետք է մեր մեջ այդ ուժը ունենաք, որ մեր թշնամու հետ նստենք ուղիղ երկխոսության՝ առանց երրորդ ուժի ազդեցության կամ ներգրավման։ Որպեսզի տարածաշրջանում տևական խաղաղություն լինի՝ մեզ անհրաժեշտ է ուժեղ բանակ։ Արցախի հարցի լուծումը պայմանավորված է մեկ հարցով՝ այդ հողի վրա ապրելով»,- եզրապակեց նա։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

20 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

53 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago