Լրահոս 24/7

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ պետությունը հստակ ծառայությունների համար, որոնց ցանկը հրապարակված է, ունի ապահովագրական փաթեթ առավել փոխհատուցման գներով։

«Այո, ծառայությունների գերաճնշող մասով քաղաքացին այդ ծառայությունը ստանալուց որևէ հավելյալ վճար չի անում։ Այսինքն, իր փոխարեն ամբողջությամբ վճարում է ապահովագրական հիմնադրամը»,- նշեց նա։

Ավանեսյանի ներկայացմամբ, բժշկական կենտրոններում կան և շարունակելու են լինել վճարովի հիվանդասենյակներ։

«Եթե որևէ բժշկական կենտրոնում սպառվել է մահճակալային ֆոնդը, որն, ըստ էության, VIP պալատ չէ, առանձնացված խնամքով պալատ չէ, այո, քաղաքացին պետք է հավելյալ վճարի դրա համար։ Եթե չի ուզում վճարի, պետք է ընտրի այլ բժշկական կենտրոն, որտեղ այդ պալատները, մահճակալները հասանելի են։ Մեր բժշկական կենտրոնների հնարավորություններն էլ անսահման չեն, պետությունն էլ չի ասել, որ ծառայությունը բոլոր դեպքերում պետք է ապահովի հենց կոնկրետ բժշկական կենտրոնում, ասել է՝ այս ծառայության համար բազմաթիվ բժշկական կենտրոններ ունեն ապահովագրության պայմանագիր, հերթագրվելով՝ առաջին եկածի, առաջինը սպասարկածի տրամաբանությամբ պետք է օգտվել ծառայություններից։ Հավելյալ կոմֆորտի, խնամքի, ծառայությունների համար պետք է վճարել։

Մեր նպատակը, կարիքն է եղել հոգալ մեր ժողովրդի անհրաժեշտ բժշկական ծառայությունները և այս համակագը դա հոգում է»,- ասաց Ավանեսյանը։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

13 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

29 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

46 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Դատարանում ասել եմ՝ Արցախը եղել է, կա ու կլինի. Ռուբեն Վարդանյան

Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…

2 hours ago