ԹԻՎ 1 ՍՏՈՒԴԻԱ

Միանշանակ կարելի է համարել ՄԻՊ հաստատությունը, որպես կայացած հաստատություն, կայուն ինստիտուտ

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին։

Տիկին Գրիգորյանը նշեց, որ միանշանակ կարելի է համարել ՄԻՊ հաստատությունը, որպես կայացած հաստատություն, կայուն ինստիտուտ և դրա ապացույցները բազմաթիվ են, սկսած միջազգային գնահատականներից, ավարտած անձանց դիմում-բողոքների և մեր արձագանքի թվերի վիճակագրությամբ։

Նա հավելեց՝ որպես հաստատություն սրանք ամենակարևոր երկու ինդիկատորներն են, որոնք կարող են բնորոշել հաստատության ինստիտուցիոնալ կայացված լինելը։ Մեր սահմանադրությամբ, օրենսդրությամբ պաշտպանի հաստատությունը ապաքաղաքական է և քաղաքական անգամ հանրային խոսքում պիտի զերծ լինի պաշտպանը քաղաքական որևէ գնահատականներից և դրսևորի չեզոքություն, բայց բնականաբար կյանքի, հասարակական հարաբերությունների զարգացման, դրանց փոփոխման, դեֆորմացման պայմաններում պիտի կարողանան պաշտպանական հաստատությունները, այդ թվում մեր հաստատությունը գտնի այնպիսի ողջամիտ ձև, որ կարողանա պահպանել այդ ինստիտուցիոնալ չեզոքությունը, բայց նաև չվնասի մանդատին, կարողանա նաև լինել էֆեկտիվ։

Շատ հաճախ անձինք, հանրային ծառայություններ են պահանջում այնպիսի հաստատություններից, որոնք դրանց լիազորությունները չունեն և այստեղ կարծում եմ այդքան մարդկանց խնդիրը, մեղավորությունը չէ, որքան որ պետական կառավարման համակարգի, պաշտպանի հաստատության նաև աշխատանքի դաշտ պիտի բացվի իրազեկելու մանդատի շրջանակների, հնարավորությունների վերաբերյալ։

Արդար դատաքննության իրավունքի երաշխավորման հարցերը շարունակում են խնդրահարույց մնալ, դատարանների նկատմամբ վստահության հարցը շարունակում է խնդրահարույց մնալ։ Անձինք շատ դեպքերում դատարաններում չեն փնտրում արդարադատություն, այլ համարում են ծայրահեղ վատ ելք, երբ իրենց այլ բան չի մնում քան դատարանի միջոցով պաշտպանել իրենց իրավունքները,- եզրափակեց նա։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

21 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

54 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago