

«Մեր պատժամիջոցները ծանր հարված են Կրեմլին, և դրանց ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա ապագայում ավելի ուժեղ կլինի: Մեզ անհրաժեշտ է ռազմավարական համբերություն, քանի դեռ Ուկրաինան ամբողջությամբ չի վերականգնի իր ինքնիշխանությունը», – նշել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նա հավելել է, որ 2014 թվականին կիրառված պատժամիջոցներից հետո Ռուսաստանը սեփական արտադրության շնորհիվ հաջողությամբ կարողացավ փոխարինել ներմուծվող ապրանքների պակասը, սակայն գիտական, տնտեսական և տեխնոլոգիական մեկուսացման դեպքում դա գրեթե անհնար կլիներ։ Սակայն, ԵՄ բարձր ներկայացուցչի խոսքով` խոսքը միջնաժամկետ հատվածում պատժամիջոցների ազդեցության մասին է, ձեռնարկված միջոցներն անմիջական ազդեցություն չեն ունենա։
ԵՄ բարձր ներկայացուցիչը կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել՝ չնայած էներգակիրների գների աճին, որն առաջացել է Ռուսաստանի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցների կիրառմամբ։ Նա ընդգծել է, որ դա անհրաժեշտ միջոց էր, և այն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը ագրեսիվ գործողություններ է ցուցաբերում։
Բորելը գրել է, որ տեղյակ է, թե ՌԴ էներգակիրների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ինչ վնասներ կբերեն ԵՄ բնակիչներին և որոշ խոշոր արդյունաբերությունների, սակայն, ըստ նրա, վաղ թե ուշ անհրաժեշտ էր նվազեցնել էներգետիկ կախվածությունը Մոսկվայից։
Աղբյուրը՝ Azatutyun.am
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…