Լրահոս 24/7

Ստեփանակերտը պետք է հայտարարի, որ այսուհետ Երևանը չի ներկայացնում Արցախին. Բաբաջանյան

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 2022թ․ հուլիսի 16-ին կայացած առաջին եկկողմ հանդիպումից հետո պաշտոնական Ստեփանակերտը պետք է հանդես գա վճռական հայտարարությամբ առ այն, որ այսուհետ Երևանը Ադրբեջանի հետ բանակցություններում չի ներկայացնում Ստեփանակերտին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման զամբյուղից ղարաբաղյան հակամարտության փաթեթը պետք է բանակցել բացառապես Ստեփանակերտի հետ։

Գործընթացում Արցախի սուբյեկտայնությունը վերադարձնելու այլ՝ առավել հարմար պահ և հնարավորություն դժվար գտնվի։ Չնայած գետնի վրա ռուսական խաղաղապահության ներկայությանը և դրանով պայմանավորված օբյեկտիվ կաշկանդվածությանը, այնուամենայնիվ վերջին օրերին տեղի ունեցած որոշ առանցքային իրադարձություններ շրջահայացություն և կամք են պահանջում Ստեփանակերտից։ 

Անցյալ շաբաթավերջին Ադրբեջանում Ռուսաստանի՝ ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկրի դեսպան Բոչարնիկովի այցը Շուշի վկայում է, որ այդ երկիրը ճանաչում է ուժի կիրառման հետևանքով Շուշիի օկուպացիան և 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի պարտադրած նոր ստատուս քվոն։

Ստեղծված պայմաններում Ստեփանակերտը պետք է ավելի համարձակ գտնվի, գիտակցի ոչ միայն Արցախի ապագայի, արցախցիների անվտանգության առջև իր պատասխանատվությունը, այլև հանուն Արցախի հարատևության պետք է ստանձնի իր բաժին պատասխանատվությունը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և պետականության առջև»,- գրել է  «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Թիվ 1

Recent Posts

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

20 minutes ago

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են. Ալիև

«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…

43 minutes ago

Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը…

55 minutes ago

Գեներալներ Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ռազմական…

1 hour ago

Իրանը վերահաստատում է, որ չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…

2 hours ago