

«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են միմյանց»․ այս մասին հայտարարել էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր պատմական հաղթանակը ճանապարհ բացեց խաղաղության բանակցությունների համար, և ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտեցել են»,- ասել է Ալիևը։
Գերմանիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ վերջին 30 տարվա ընթացքում մեծ ջանքեր են պահանջվել հակամարտությունը կարգավորելու, հարաբերությունները վերականգնելու, խաղաղության համաձայնագիրը համաձայնեցնելու համար․
«Համաձայնագրի համար հրաշալի պահ է եկել, և այն պետք է անպայման օգտագործել. համաձայնագրի ստորագրումից հետո դեռ շատ տարիներ կպահանջվեն, որպեսզի այն իրականություն դառնա: Հուսալի հաշտեցման համար երկար ժամանակ է պահանջվում։ Եվ առաջին քայլը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ես հավատում եմ, որ դա տեղի կունենա»,- հայտարարել է Գերմանիայի նախագահը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…