Henley & Partners խորհրդատվական ընկերությունը հրապարակել է համաշխարհային անձնագրերի հերթական եռամսյակային վարկանիշը՝ իրենց կողմից տրամադրվող առանց վիզայի ճանապարհորդության հնարավորության վերաբերյալ։ Ճապոնական անձնագիրը պահպանել է իր առաջնահերթությունը աշխարհում. Վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է 50-րդ տեղը. պաշտոնապես ռուսական անձնագիրը թույլ է տալիս առանց նախնական վիզայի այցելել աշխարհի 119 երկիր։ Այդուհանդերձ, ընկերության փորձագետները նշում են, որ իրականում «Ռուսաստանի քաղաքացիները երբեք չեն կտրվել մնացած աշխարհից, ինչպես հիմա»։
Ճապոնական անձնագիրն ամենաշատ հնարավորություններն է տալիս աշխարհով մեկ ճանապարհորդելու առանց վիզայի անհրաժեշտության։ Եռամսյակի արդյունքներով՝ Ճապոնիայի քաղաքացիների համար նման ուղղությունների թիվը հասել է 193-ի, ինչը ռեկորդային է Henley & Partners խորհրդատվական ընկերության վարկանիշի ողջ 17 տարվա պատմության համար։ Անցած եռամսյակում Ճապոնիան նույնպես գլխավորում էր վարկանիշը, սակայն ուղղությունների թիվը մեկով պակաս էր։
Ընկերության կողմից ներկայացված «Անձնագրային ինդեքսի» երկրորդ տեղում Սինգապուրն ու Հարավային Կորեան են, որոնց քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 192 երկիր։ Երրորդ տեղում Գերմանիան ու Իսպանիան են, որոնց անձնագրերում կա 190 առանց վիզայի ուղղություն։
Օրինակ՝ վերջին երկու տարիների ընթացքում միջազգային զբոսաշրջությունը լրջորեն սահմանափակվել է COVID-19 համաճարակի պատճառով։ Իսկ դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ տուրիստական ուղևորությունների պահանջարկը, որոնց ներկայացուցիչներն այժմ գլխավորում են վարկանիշը, գործնականում անհետացել է համաճարակի սկզբից։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ այս եռամսյակում ասիական երկրներ ուղևորությունների թիվը 83%-ով ցածր է եղել մինչCOVID-ի մակարդակից։ Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ COVID-19-ի սահմանափակումները շարունակում են գործել ասիական մի շարք երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, որն այս գարնանը բախվեց COVID-19-ի նոր ալիքի։
Նույնը կարելի է ասել Ռուսաստանի Դաշնության անձնագրի վարկանիշում տեղի մասին։ Անվանականորեն Ռուսաստանն այժմ այլ երկրների հետ ունի 119 համաձայնագիր ռուսների առանց վիզայի մուտքի վերաբերյալ՝ վերջին եռամսյակի 117-ի դիմաց։ Այս ցուցանիշով ռուսական անձնագիրը զբաղեցնում է 50-րդ տեղը՝ վարկանիշում մեկ տողով նահանջելով։
Բայց, ինչպես նշում են հեղինակները, փաստորեն, «Ռուսաստանի քաղաքացիներին փաստացի արգելվում է ճանապարհորդել զարգացած աշխարհի մեծ մասում, բացառությամբ Ստամբուլի և Դուբայի», որոնք, ինչպես նշում են հեղինակները, դարձել են ռուսների «գրավչության կենտրոններ»։
Զեկույցի հեղինակները չեն հստակեցնում, թե այս հանգամանքները հաշվի առնելով իրականում ինչ տեղ է զբաղեցնում ռուսական անձնագիրը։
Ուկրաինայի անձնագիրը վարկանիշում զբաղեցրել է 35-րդ տեղը՝ նախորդ եռամսյակի համեմատ նահանջելով մեկ հորիզոնականով։ Զեկույցի հեղինակների խոսքով՝ այն թույլ է տալիս առանց վիզա ստանալու աշխարհի 144 երկիր այցելել (վերջին եռամսյակում այդպիսի երկիր կար 143)։ Ըստ փախստականների հարցերով փորձագետ, Մաստրիխտի համալսարանի կոնֆլիկտաբանության, խաղաղության և անվտանգության հարցերի պրոֆեսոր դոկտոր Խալիդ Կոսերի՝ մինչ այժմ Ուկրաինայից հեռացել է 5 միլիոն մարդ։ «Համաշխարհային, ոչ միայն եվրոպական համատեքստում սա շատ նշանակալի թիվ է, ինչը ուկրաինացիներին դարձնում է փախստականների ամենամեծ խմբերից մեկը՝ սիրիացիների, վենեսուելացիների և աֆղանացիների հետ միասին»:
Աղբյուրը՝ kommersant.ru
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…