Վանաձորի համար խորհրդանշական համարվող հանրախանութի շենքին, կամ ինչպես ընդունված է ասել՝ «կլոր Ունիվերմագին» նոր շունչ կհաղորդվի՝ դարձնելով ժամանակակից բիզնես կենտրոն։
Invest in Armenia հարթակի հետ համագործակցությամբ արդեն ամբողջովին պատրաստ է նախագիծը։
Վանաձորը կարող է դառնալ Հայաստանում ներդրումների և զարգացման հաջորդ ուղղությունը և այս նախագիծը խթանելու է այդ գործընթացը։
Նշենք, որ նախագծի հետ կապված բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Քրիստ Մարուքյանին։














