Լրահոս 24/7

Անթույլատրելի է ինձ վարկաբեկելու համար օգտագործել մեկ ուրիշի ծանր ողբերգությունը․ Ազոյան

«Ես միշտ անտեսել եմ լրատվական քստմնելի կայքերի պատվերով գրված զրպարտանքները, սակայն տվյալ պարագայում չեմ լռի, որովհետև օգտագործում են ընկերոջս ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը։

Եվ այսպես, ընկերս՝ չնայած ստացած ձեռքերի լուրջ այրվածքներին, նստում է ղեկին, որպեսզի ընտանեկան այդ չարաբաստիկ ուիկենդից վերադառնա Երևան, որ փրկի իր կնոջ կյանքը։

Հասնելուն պես զանգում է շտապօգնություն և շտապոգնության մեքենայով տեղափոխվում հիվանդանոց։

Մոտ 1 շաբաթ բժիշկների հետ համատեղ զոր ու գիշեր տևած պայքարից հետո կորցնում է իր սիրելի կնոջը։

Հաշվի չառնելով այդ ընտանիքի ողբերգության խորությունը, անմայր մնացած 3 անչափահաս երեխաներին, վարձու լրատվականները մեկը մյուսի ետևից սկսում են տարածել իրենց պատվիրված, դիտավորյալ խեղաթյուրված սուտ տեղեկատվություն։

Դա արվում է ընդամենը մեկ բանի համար, որպեսզի վարկաբեկեն ինձ ու ներկայացնեն թմրամոլ, այդ ընկերոջս էլ ներկայացնում են մատակարարող։

Ու հիմա այս ստոր լրատվականի ստերը օգտագործելով դատարանում՝ ի հակառակ դժբախտ պատահարում գտնված 2 անձին, զույգին, ովքեր միշտ տարբերվել են անսահման սիրով միմյանց նկատմամբ և ովքեր միաբերան հայտնել են, թե ոստիկաններին, թե հարազատներին, թե ընկերներին, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Դատախազը՝ խախտելով օրենքի նորմերը, հակված մտքեր է արտահայտում բոլորովին այլ ուղղությամբ, բոլորովին այլ գործով ։

Փաստացի հղում անելով այդ ծախու լրատվականներին։ Խաղտելով օրենքը , բարոյահոգեբանական ճնշում գործադրելով դատավորների և նրանց որոշումների վրա, որի արդյունքում բեկանվում է դատարանի «ոչ հարմար»վճիռները։

Ես կարծում եմ սա պետք է ստանա իր արժանի գնահատականը։

Վերջին անգամ հայտարարում եմ, որ իմ ընկերը չի եղել թմրամիջոց մատակարարող ոչ մեկի համար՝ առավելապես իմ, ինչը ես դատարանում վաղուց հայտնել եմ։

Մի խոսքով անթույլատրելի է ինձ վարկաբեկելու համար օգտագործել մեկ ուրիշի ծանր ողբերգությունը»,- գրել է դերասան Հովհաննես Ազոյանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

5 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

6 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

6 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

6 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

7 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

7 hours ago