Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 7-րդ փաթեթը: Այդ մասին հայտնել է ԵՄ-ում հերթագայության կարգով նախագահող Չեխիան:
«Փաթեթը գրավոր կարգով պետք է հաստատի Եվրամիության խորհուրդը, դա նախատեսվում է վաղը՝ ժամը 10-ին: Եվրամիության պաշտոնական հանդեսում վաղը հրապարակվելու պահից փաթեթը կմտնի ուժի մեջ»,- հայտնել է Եվրամիության չեխական նախագահությունը:
7-րդ փաթեթով էմբարգո է սահմանվելու ռուսական արտադրության ոսկու վրա, ընդարձակվելու է պատժամիջոցների ցանկում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը, և հստակեցվելու են ֆինանսական ու առևտրային սանկցիաները:
Արգելվելու է ռուսական ոսկու կիսաֆաբրիկատի և ձուլածո ոսկու գնումը, սակայն ոսկյա զարդերի վրա այդ որոշումը չի տարածվի:
Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների ցանկին կավելացվեն մի շարք կատեգորիաներ, որոնց մատակարարումը Ռուսաստան արգելված է:
«Սև ցուցակում» կընդգրկվեն ևս 48 ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում` պետական պաշտոնյաներ և գործարարներ:
Ցուցակում կընդգրկվի նաև «Գիշերային գայլեր» «հայրենասիրական» մոտոակումբը և դրա ղեկավարը՝ «Խիրուրգ» մականունով հայտնի Ալեքսանդր Զալդաստանովը:
Եվրամիությունը նշում է, որ պարենի և պարարտանյութերի վաճառքի վրա արգելքներ չեն սահմանվում:
Վաղը հաստատվելիք որոշմամբ Ռուսաստանի նկատմամբ նախկինում արդեն սահմանված բոլոր պատժամիջոցների գործողության ժամկետը կերկարաձգվի ևս կես տարով:
Աղբյուրը՝ Azatutyun.am
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…