Լրահոս 24/7

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հուլիսի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին, մաղթել արդյունավետ աշխատանք և համոզմունք հայտնել, որ նա իր երկարամյա մասնագիտական կարողությունները լավագույնս կօգտագործի մեր երկու երկրների հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու համար։

Նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և այս երեք տասնամյակների ընթացքում հայ-շվեյցարական հարաբերություններն աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և սերտ համագործակցությամբ բազմաթիվ ոլորտներում: Նախագահի խոսքով՝ Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի համար դժվարին պահերին հայ ժողովուրդը մշտապես զգացել է Շվեյցարիայի աջակցությունն ու օգնությունը: Նախագահը նաև բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աշխատանքը, որը Հայաստանում տարբեր ծրագրեր է իրականացնում՝ մասնավորապես գյուղատնտեսության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Դեսպան Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ մեծ պատիվ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն՝ արդեն իսկ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերություններն առավել ամրապնդելու և ընդլայնելու համար: Դեսպանի խոսքով՝ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ կա առևտրի, բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության ոլորտներում, և Շվեյցարիան պատրաստակամ է կրկնապատկել առկա ծրագրերի քանակը՝ մասնավորապես ուղղված գյուղատնտեսության զարգացմանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

Թիվ 1

Recent Posts

ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…

8 minutes ago

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

41 minutes ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

1 hour ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

2 hours ago

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

2 hours ago