Խմբագրի ընտրանի

Իրանի համար սպառնալիքն այսօր իրատեսական է դարձել. Հայ-իրանական տանդեմը՝ տարածաշրջանային պատվար

Հուլիսի 19-ին Թեհրանում Թուրքիայի նախագահին ընդունել էր Իրանի հոգևոր առաջնորդը։ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարեց, որ «Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը»։ Էրդողանի ներկայությամբ նման «նախազգուշացումը», ըստ երևույթին, առաջին հերթին նրան էր ուղղված՝ որպես դեպի արևելք ծավալման ծրագրեր ունեցող պետության ղեկավարի, բայց նաև Հայաստանի տարածքով միջանցքի  ձգտող Ադրբեջանի ղեկավարին ու նրան այդ հարցում աջակցողներին։

Հայտարարությունն ուշադրության է արժանի հատկապես այն համատեքստում, ըստ որի՝ Արցախից շուրջ 2 տարի առաջ հնչածը հակաիրանական ծրագրի և պատերազմից հետո հայ-իրանական սահմանի շուրջ առաջացած վտանգը ներկայումս շարունակում են ակտիվ լինել։ Եվ Իրանից բազմիցս արված նույնաբովանդակ հայտարարության կրկնությունը հոգևոր առաջնորդի կողմից կարող ենք համարել այդ «կարմիր գծի» եզրափակիչ արձանագրում և, հաշվի առնելով, որ Այաթոլլահն է Իրանում Հեղափոխության պահապանների կորպուսի փաստացի «գերագույն գլխավոր հրամանատարը», ապա հասկանալի է, որ հոգևոր առաջնորդի խոսքը հավասարազոր է նաև ռազմական նախազգուշացման։

Ստացվում է՝ Իրանը հյուսիսային սահմանների հատվածում մեծացող անհանգստություն ունի, որը, սակայն, նոր չէ սկիզբ առել. դեռևս 2020թ. Արցախի դեմ ծավալված պատերազմից հետո ակնհայտ էր, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը հղի է նաև Իրանի համար վտանգներով՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրանաադրբեջանական սահմանի երկարացմամբ, Ադրբեջանի տարածքում իսրայելական սպառազինության, մասնագետների և, ըստ իրանական աղբյուրների, հետախուզական բազաների տեղակայմամբ։

Հայկական կողմի համար, իհարկե, ողջունելի պիտի լինի իրանական բարձր հայտարարությունը, սակայն որոշակի պատմաքաղաքական ափսոսանքով հարկադրված ենք արձանագրելու, որ Արցախի նախագահի՝ 2020թ. սեպտեմբերի 30-ին արած հայտարարությունը շուրջ 2 տարի անց արդիական է և, ցավոք սրտի, իրատեսական։

Պատերազմի 4-րդ օրը Արայիկ Հարությունյանն ասուլիսի ժամանակ, ի պատասխան Իրանի արձագանքի վերաբերյալ հարցի, նշել էր. «… պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է, քանի որ այն ուղղված է նաև Իրանի դեմ: Մենք գիտենք՝ տարածաշրջանում ինչպիսի խնդիրներ կան՝ կապված մանավանդ Հյուսիսային Իրանի հետ»: Ըստ երևույթին, հենց այս ձևակերպմամբ խնդիր է այսօր կանգնած Իրանի առաջ՝ ոչ միայն հայ-իրանական սահմանին, Հայաստանով անցնող ճանապարհին, այլև հենց իրանական հյուսիսային նահանգներին սպառնացող վտանգի տեսքով։

Իրանական կողմի հետագա գործողությունների վճռականության մասին տեսակետներն այսօր հակասական են, սակայն ուշացած հուսադրմամբ կարելի է արձանագրել, որ դեռ 2 տարի առաջ արված «նախազգուշացումն» այսօր Թեհրանում ամենաբարձր մակարդակով է կարևորվում՝ խոսելով այդ վճռականության բարձր աստիճանի մասին։

Վահրամ Հովհաննիսյան

Թիվ 1

Recent Posts

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

27 seconds ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

29 minutes ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

43 minutes ago

Կանադան իրական երկիր չէ․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…

53 minutes ago

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

1 hour ago

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

2 hours ago