Բրիտանական արտաքին հետախուզության МИ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ռուսական զորքերի համար գնալով ավելի դժվար կլինի նոր զորքեր և զենք ուղարկել ռազմաճակատ։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար դա նշանակում է հակահարձակման պատուհանի առաջացում։
«Կարծում եմ, որ դրանք շուտով կսպառվեն», – ասել է Մուրը ԱՄՆ Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության ֆորումում: «Նրանք ստիպված կլինեն ինչ-որ դադար վերցնել, և դա ուկրաինացիներին հնարավորություն կտա հակահարված տալ»:
MI6-ի ղեկավարը դա էպիկական ձախողում է անվանել Ռուսաստանի՝ Ուկրաինայի նախագահին պաշտոնանկ անելու, Կիևը գրավելու և Արևմուտքում տարաձայնություններ սերմանելու իր սկզբնական նպատակներին հասնելու ձախողումը։
Նա ռուսական ներխուժումն անվանեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ագրեսիայի ամենասարսափելի, անթաքույց գործողությունը:
Հուլիսի սկզբին Լիսիչանսկի գրավումից հետո ռուսական բանակը հայտարարեց օպերատիվ դադար, սակայն օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զորքերին հրամայեց ակտիվացնել գործողությունները։ Վերջին գրեթե երեք շաբաթվա ընթացքում ռուս զինվորականները ոչ մի հաջողության չեն հասել, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, որտեղ կենտրոնացված են նրանց հիմնական ուժերը։
Ուկրաինան և նրա դաշնակիցները ռուսական բանակի թուլացումը պայմանավորում են արևմտյան երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից մատակարարվող հեռահար հրետանու կիրառմամբ։ Մասնավորապես, HIMARS բազմակի հրթիռային համակարգը թույլ է տալիս Ուկրաինայի Զինված ուժերին հարվածներ հասցնել ռուսական զինամթերքի պահեստներին և բազաներին և դրանով իսկ խաթարել Մոսկվայի կրակային հզորության ճնշող առավելությունը:
Աղբյուրը՝ bbc.com
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…