Լրահոս 24/7

2022 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ի ներդրումային ծախսերը կազմել են 2,3 մլրդ դրամ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում ծախսերի փաստացի ծավալը կազմել է 2,3 մլրդ դրամ։ Դրանցից 1,6 մլրդ դրամը ուղղվել է ենթակառուցվածքներին, 700 մլն դրամը՝ շարժակազմին։ 

Մասնավորապես, հիմնական աշխատանքների թվում են՝ երեք ՉՄ-3   ջերմաքարշերի վերանորոգումը, 3 միավոր գծային տեխնիկայի թարմացումը, 4 կիլոմետր երկարությամբ գծի վերին կառուցվածքի ամբողջական փոխարինմամբ հիմնանորոգումը, 10,5 հազար կոճերի փոխարինումը, կոնտակտային ցանցի վերանորոգումը և դրա հենարանների փոխարինումը, 6 քարշային ենթակայաններում տրանսֆորմատորների վերանորոգումը, 4 միավորի մասնագիտացված ավտոմոբիլային տրանսպորտի ձեռքբերումը։ 

2008 թվականի Կոնցեսիոն պայմանագրի սկզբից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ՀԿԵ ՓԲԸ-ի ներդրումների կոնցեսիոն պարտավորությունները նախատեսված էին 123 մլրդ դրամի չափով։ Սակայն ներդրումների փաստացի ծավալը կազմել է 139,2 մլրդ դրամ, որը 13.1%-ով գերազանցում է նախատեսված ցուցանիշները։ 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային գործունեությունը բխում է Հայաստանի կառավարության, ՀԿԵ ՓԲԸ-ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 2008 թվականին ստորագրած կոնցեսիոն պայմանագրից: Պայմանագրի համաձայն՝ ՀԿԵ-ն կառավարում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ակտիվները։ Պայմանագրի կատարման և ՀԿԵ-ի ներդրումային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ՀՀ կառավարությունը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

9 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

11 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago