Տեխնոլոգիապես զարգացած ժամանակակից աշխարհում, մարդկանց կողմից ստեղծված են նորարական տեխնոլոգիաններ, որոնք հնարավորություն են ընձեռում խնայել որևէ գործողության վրա ծախսվող ժամանակն ու այն տնօրինել հօգուտ մարդու, սակայն Հայաստանում մարդիկ կնիք դնելու կամ փաստաթղթային գործարք իրականացնելու համար ժամեր կամ կես օր են վատնում։ Ամռան այս ժամանակահատվածում կտրուկ ավելանում է դիմումատուների քանակը։
Ըստ Ոստիկանության տարածած պարզաբանմամբ, եթե նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում, օրինակ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448, ապա 2022 թվականին այն կազմել է 9917 /մոտ երեք անգամ ավելի/։ Անվերջանալի այս հերթերին վերջ դնելու լուծումը, դեռևս հնարավոր չի լինում գտնել, եթե ժամանակին գործում էր օնլայն գրանցման՝ earlyone հավելվածը, որը հնարավորություն էր տալիս օնլայն հերթագրվել մոտակա ազատ ժամին և խուսափել նման իրավիճակներից, ապա այժմ այս տարբերակը չի գործում։ Երկրից մեկնելու և դրա համար՝ ելքի վիզա ստանալու՝ ընդամենը րոպեներ տևող գործընթացն այժմ կարող է անգամ օրերով ձգձվել։
Քաղաքացիների դժգոհությունների առիթը հիմնականում հանդիսանում է այն, որ բաժանմունքներում աշխատանքը 09։00-ից սկսելու փոխարեն սկսվում է ժամը 10։00-ից և փակվում 17։00-ին, իսկ ժամը 13։00-ից 14։00 ընկած ժամանակահատվածը մեկ ժամով բաժանմունքները փակվում են, և որևէ պատուհան չի սպասարկում, այն ինչ օրինակ կարելի է աշխատակիցներին հերթով ուղարկել ընդմիջման և այդպիսով թեթևացնել բաժանմունքներում գոյացող հերթերը։ Շենգավիթի բաժնում այս տարբերակով ելք գտնելու լուծումն առաջարկեցինք, սակայն անձնագրային և վիզաների վարչության պետը նշեց, որ աշխատող չունեն, նման կերպ գործընթացն իրականցնելու համար, նաև հավելեց, ցանկություն չունեն աշխատելու։
Ոստիկանությունը ստեղծված իրավիճակի մասին 2 շաբաթ առաջ պարզաբանել է, որ Անձնագրային և վիզաների վարչությունն իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը, ինչպես նաև քննարկվում են որոշ ծառայություններ էլեկտրոնային եղանակով մատուցելու հնարավորության հարցերը:
Երկու շաբաթ անց սակայն խնդիրը շարունակում է ակտուալ և չլուծված մնալ, մարդիկ անգամ գիշերվանից գալիս ցուցակագրվում են, որպեսզի առավոտյան կարողանան սպասարկվել։։ Որքան էլ, որ գերծանրաբեռնվածության և հերթերի պատճառները լինեն օբյեկտիվ՝ այնուամենայնիվ հերթերի կառավարումը և ռիսկերի հաշվարկումը ցանկացած գերատեսչություն կառավարման բաղկացուցիչ մասն է և դրանց համար պետք է լինեն նախապես մշակված կամ կանխատեսվող ալտերնատիվ լուծումների տարբերակներ։
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում պայմանագրի…
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել…
Երևանի քաղաքապետարանի՝ մարտի 17-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2025 թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում…
Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի…
Ֆասթ Բանկը 2024թ․-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։ Նախորդ տարի Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են…
Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում առնվազն կարճաժամկետ հրադադար պետք է լինի, քանի որ ռազմական գործողությունների…