Վարդավառի առթիվ Պարեկային ծառայության Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանումները հուլիսի 24-ին անցնելու են ուժեղացված ծառայության։
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը հորդորում է խստորեն պահպանել ոչ միայն ճանապարհային երթևեկության, այլև համակեցության կանոնները։
Պարեկները հետևողականորեն արձագանքելու են հասարակական կարգի ցանկացած խախտման։
«Կոչ ենք անում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ, որպեսզի տոնական օրն անցնի առանց միջադեպերի և իր խորհրդին համահունչ։ Այս գործում կարևոր է յուրաքանչյուրիս իրավագիտակից ու իրավահարգ վարքագիծը։
Պարեկային ծառայությունը կանխավ շնորհավորում է Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ ու մաղթում անվտանգ և առանց միջադեպերի օր»։
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…