

Սպիտակ տունը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ ախտանիշները նվազում են, նա լավ տրամադրություն ունի։
Նախօրեին՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը ստանալու հաջորդ օրը, նախագահ Բայդենը հեռավար մասնակցել է տնտեսական հարցերով խորհրդականների հետ հանդիպմանը։ Նիստի ընթացքում նա հայտարարել է, որ իրեն լավ է զգում։
Սպիտակ տան բժիշկ Քևին Օ’Քոնորի տարածած հայտարարության համաձայն՝ նախագահը երբեմն չոր հազ է ունենում, քթահոս և հոգնածություն։ Հայտնի չէ, թե որտեղ է ԱՄՆ նախագահը կորոնավիրուսով վարակվել․ Սպիտակ տան խոսնակ Քերըն Ժան-Պիեռը տեղեկացրել է, որ նախագահի աշխատակազմը կապ է հաստատել 17 անձանց հետ, ովքեր վերջերս սերտ կապի մեջ են եղել նախագահի հետ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների և Կոնգրեսի անդամների, սակայն այդ անձանցից որևէ մեկի թեստը դրական չի եղել։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…