Սպորտ

11 հայ բռնցքամարտիկներ Վրաստանում կպայքարեն մեդալների համար

Վրաստանի Քութայիսի քաղաքում ընթացող Ակակի Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարում 11 հայ երիտասարդ բռնցքամարտիկներ կպայքարեն մեդալների համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր ընտրանու 13 մարզիկներից 11-ը եզրափակիչում են և կպայքարեն «ամենաբարձր հարգի» մեդալների համար։

«Ընդ որում 60, 67, և 92 կգ քաշային կարգերի եզրափակիչները բացառապես հայկական են լինելու։ 60 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Էրիկ Իսրայելյանն ու Ոսկան Ոսկանյանը, 67- ում՝ Արթուր Մկրտչյանն ու Յուրա Բաբլումյանը, իսկ 92-ում՝ Ավետիք Հովհակիմյանն ու Իշխան Հովսեփյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Եզրափակիչում են նաև 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:

Եզրափակիչները կկայանան այսօր՝ հուլիսի 24-ին։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

7 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

7 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

7 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

8 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

8 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

8 hours ago