Լրահոս 24/7

Կեղծ ահազանգերը՝ հակապետական դավադրություն, անկախ նրանից, թե որտեղ են մշակվում

Ազատ լրագրող Վասակ Դարբինյանի կարծիքով՝ հեռուստաալիքներից մեկով ցուցադրվող սերիալի և մետրոպոլիտենի կայարաններից մեկում ռումբի առկայության մասին ահազանգի սցենարների հեղինակների ձեռագիրը նույնն է։ Նա չի բացառել, որ «մի օր հանկարծ տեռորը հատուցում շղարշով պայթի Հայաստանում, երբ որ բոլորի զգոնությունը բթացած լինի կեղծ ահազանգերից»:
Խիստ հավակնոտ պնդում է այն առումով, որ Հայաստանում նմանատիպ ահազանգերի տարածումը կարող է իսկապես կազմակերպված լինել հստակ շրջանակների կողից՝ հստակ նպատակներով։ Եվ մինչ իրավապահներն ու փրկարարները միջոցներ ու ժամանակ են ծախսում կեղծ ահազանգերի հետևանքների հասցեները ստուգելու համար՝ իրական խնդիրների լուծման փոխարեն, դրանք շարունակում են դրսևորվել արդեն ընդդիմադիր մամուլի էջերում։
Արագածավան գյուղում թուրք զինվորականների առկայության և հովիվների առևանգման մասին լուրերը պաշտոնապես հերքվելուց հետո էլ շարունակում են պտտվել տեղեկատվական դաշտում՝ բնականաբար թույլ չտալով անտեղի անհանգստության մարում և լրացնելով ավելի վաղ մետրոյում, օդանավակայանում, Տեր-Պետրոսյանի առանձնատանը ռումբի առկայության մասին կեղծ ահազանգերի շարքը։
Դարբինյանի և այլ գործիչների նկատառումները, կեղծ տեղեկություններով աչքի ընկնող լրատվամիջոցների պատկանելիությունը, դավադրապաշտական տեսությունների հեղինակների շրջանակը և ինչու չէ, նախորդող ամիսների ներքաղաքական «փրկչական» շարժումների՝ ժողովրդավարական ու քաղաքական մեթոդներով իշխանափոխության հասնելու անհուսությունն աչքի առաջ ունենալով՝ տպավորություն է, թե միտումնավոր «ահաբեկչական ցնցումներ» են հրահրվում, որոնք մշակման և իրագործման աղբյուրը նույնն է։ Ասել է թե՝ պայքարն այլ կերպ շարունակելու կայծերն արդեն նշմարվում են, հատկապես որ շոգին հանրահավաք անելը փոքր-ինչ դժվար է…
Անշուշտ՝ բացահայտումները չեն ուշանա, բայց աղբյուրի հարցում չսխալվելու դեպքում պետք է արձանագրել, որ սա արդեն նույնիսկ քաղաքական ահաբեկչություն չէ, այլ՝ հակապետական դավադրություն, անկախ նրանից, թե որտեղ են այդ սցենարները մշակվում։
Վահագն Ասատրյան

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

14 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

15 hours ago