Լրահոս 24/7

Սոչիում արտակարգ դրություն է. աննախադեպ անձրևն ու վարարած ջուրը քշել են մեքենաներ, վնասել՝ փողոցներ, տներ

Սոչիի իշխանությունները որոշել են արտակարգ դրություն հայտարարել ամբողջ քաղաքում՝ այս գիշեր գրանցված եղանակային սարսափելի պայմաններից  հետո։ Այս մասին իր «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել է Սոչիի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկին։

«Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել, սա մեզ ուժեր տեղակայելու ևս մեկ գործիք է տալիս, տուժածներին օգնության կարգի արագ ձևավորման մեխանիզմ: Վերջին երեք օրերի տարերքը ավերածություններ է թողել քաղաքի բոլոր թաղամասերում։ Իրավիճակը շատ լուրջ է, ամենից շատ տուժել է Կենտրոնական թաղամասը, Սոչիի նորագույն պատմության մեջ հանգստավայրի այս հատվածում այս մասշտաբի իրավիճակ դեռ  չէր եղել»,- գրել է Կոպայգորոդսկին։

Տուժած բնակիչների մասին

Մի քանի տասնյակ մարդու հրաշքով հաջողվել է փրկվել Սոչիի փողոցներում ջրային հոսանքներից տարերքի կատաղի ժամանակ, ասել է Կոպայգորոդսկին։

«Ցավոք, կա մահացած կին: Բայց կարող էին շատ ավելի շատ զոհեր լինել: Մի քանի տասնյակ մարդ փրկվել է փողոցներով անցած ջրի հոսքերից , որը քանդել է ամեն ինչ իր ճանապարհին: Փրկվածների  թվում կան տասը երեխաներ», – հայտնել  է Կոպայգորոդսկին:

Նա պարզաբանել է, որ մարդկանց փրկելը «փրկարարների հսկայական լավ համակարգված աշխատանքի, ինչպես նաև ժողովրդական հերոսների արիության հետևանք է»։

Քաղաքային իշխանությունները խոստացել են չմոռանալ բոլոր այն քաղաքացիներին, որոնք օգնել են տարերքից տուժած բնակիչներին:

Արտակարգ իրավիճակների ծառայությունների նախնական տվյալներով՝ հուլիսի 23-ի երեկոյան մահացած կինը Սոչի քաղաքի Դոնսկայա և Պասեչնայա փողոցների խաչմերուկի մոտ է եղել։ Առատ տեղումների պատճառով կայանված մեքենաներից մեկը ջրի հոսքը քշել է, սկսել է անկառավարելի շարժվել, իսկ կինը արգելափակվել է մեքենայի ու ճանապարհի արգելապատնեշի արանքում։

Կնոջ մահվան փաստով Կրասնոդարի երկրամասում ՌԴ Քննչական կոմիտեի քննչական մարմինները նախաքննական ստուգում են իրականացնում։

Տարերքի հետևանքները

Քաղաքի ղեկավարը հավելել է, որ Սոչիում շարունակվում են լայնածավալ վթարային ու վերականգնողական աշխատանքները։ Ճանապարհները մեծ վնասներ են կրել, բայց երթևեկությունն ամենուր ընթանում է անխափան։ Ճանապարհները  մաքրվել են տարատեսակ կառույցներից պոկված բեկորներից և կեղտից։ Այժմ կազմվում է վնասների, հին սողանքների հնարավոր ակտիվացման և նոր սողանքային գործընթացների առաջացման վայրերի ցանկ։

Դիտորդական խմբերը շրջում են տարածքներով, ակտեր կազմում, խորհրդակցում, բնակիչներին բացատրում իրենց իրավունքներն ու անելիքները:

«Արդեն մոտ 250 տուն հետազոտվել է, քաղաքի թեժ գծին արդեն ստացել է 100-ից ավելի զանգ, շարունակում ենք աշխատել մեքենաները կորցրած սեփականատերերի հետ, բացատրում և օգնում ենք թղթաբանության հարցում։ Հանդիպել ենք քաղաքում աշխատող ապահովագրական ընկերությունների հետ, պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, որպեսզի մեքենաների սեփականատերերը հնարավորինս արագ վճարումներ ստանան»,- ասվում է քաղաքային իշխանությունների հաղորդագրության մեջ։

Քաղաքում իրականացվում է նաև աղբով լցված լողափերի վերականգնումը: Միայն առափնյա գծում աշխատում է ավելի քան 400 մարդ։

Ընդհանուր առմամբ, ավելի քան 1000 մարդ վերացնում է աղետի հետևանքները քաղաքում։ Ներգրավված են ռեսուրսների մատակարարման ուժերն ու միջոցները, կոմունալ ձեռնարկությունները, շտապ փրկարարական ջոկատները, օգնում են պատգամավորները, կամավորները, բնակիչները։ Միջգերատեսչական օպերատիվ շտաբը գործում է շուրջօրյա:

Աղբյուրը՝ Armtimes.com

Թիվ 1

Recent Posts

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

38 minutes ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից…

2 hours ago

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

3 hours ago

Կիեւի «կապիտուլյացիայի» համար ողբացողներից մեկը Բաքուն է լինելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Ադրբեջանը…

3 hours ago

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

4 hours ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

5 hours ago