

Լույս է տեսել Վազգեն Սարգսյանի «Վերջին անգամ եմ ասում» ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ժողովածուն:
Գիրքը ներկայացնում է մտավորական գործչի՝ Հայաստանի պաշտպանության նախարարի և վարչապետի դիրքորոշումը ազգային-պետական մի շարք հիմնահարցերի, քաղաքականության թիրախների և նպատակների վերաբերյալ:
Նա կարևորում է բանակաշինության գործընթացը, հանրության ուշադրությանը ներկայացնում օրախնդիր այլ հարցեր, ընդգծում միջոցները կենտրոնացնելու անհրաժեշտությունը:
Խոսելով մեր պայքարի անկյունաքարի մասին՝ Սպարապետն անդրադառնում է Արցախին, որը պետք է վերածել մի վայրի «…որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ: Դա է Արցախի փրկությունը, և մենք՝ ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին»:
Հորդորելով ստորադասել անձնական-պաշտոնեական նկրտումները՝ Սարգսյանն ընդգծում է համազգային շահը. «Մտածե՛ք էս երկրի մասին»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…