«Չանչժեն-5Բ» կրիչ հրթիռը հաջողությամբ տիեզերք է արձակել «Վենտյան» առաջին լաբորատոր մոդուլը, որը կդառնա Չինաստանի «Տիանգուն» ուղեծրային կայանի երկրորդ մոդուլը։ Նրա շնորհիվ կայանի բնակելի տարածքն ընդլայնվում է, ինչպես նաև հնարավոր է դառնում փորձեր անցկացնել մոդուլի ներսում և դրսում։ Մեկնարկը հեռարձակվել է YouTube-ում CGTN ալիքով։
«Տիանգուն» բազմամոդուլային ուղեծրային կայանի ստեղծումը սկսվել է 2021 թվականին, այն դարձել է չինական օդաչուավոր տիեզերագնացության զարգացման երրորդ փուլը՝ մեկ մոդուլային ուղեծրային կայանների և տիեզերանավերի թռիչքներից հետո։ Ընդհանուր առմամբ, կայանը կունենա երեք հիմնական մոդուլ՝ հիմնական «Տյանխե»-ն, որն ուղեծիր է ուղարկվել անցյալ տարվա գարնանը, և երկու լաբորատոր մոդուլ՝ «Վենտյան» և «Մենտյան»: Բացի այդ, նախատեսվում է գործարկել լրացուցիչ «Սյունտյան» մոդուլը, որը 2 մետրանոց տիեզերական աստղադիտակ է, իսկ ապագայում կայանը կարող է ընդլայնվել մինչև վեց մոդուլ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…