Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ 2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները:
«Որոնցով ի թիվս այլնի.
-սահմանվում է ակցիայի հասկացությունը և դրա տեսակները.
-սահմանվում է զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները։ Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ երեք ամիս, զեղչի հաշվարկման ելակետային գինը և այլն.
-տարանջատվում են զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը.
-ստակեցվում են ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ հրապարակման բովանդակության նվազագույն պահանջները, հրապարակման տառաչափը, ակցիայի և դրա վերաբերյալ իրազեկման դադարեցման պայմանները.
-նախատեսվում է, որ միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը։
Նշված կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 31-ից հետո հայտարարվող ակցիաների վրա։
-Կարևոր է ընդգծել նաև, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն կարող է նշանակել տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով»,-ասվում է հայտարարության մեջ:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…