Ճապոնիայի իշխանությունները մահապատժի են ենթարկել 39-ամյա Տոմոհիրո Կատոյին, ով 2008 թվականի հունիսի 8-ին Տոկիոյի փողոցներից մեկում սպանել էր յոթ մարդու և վիրավորել տասին։
Կատոն հարձակումն իրականացրել է Ակիհաբարայի հանրաճանաչ տարածքում, որտեղ գտնվում են ճապոնական ժողովրդական մշակույթի, տեսախաղերի և էլեկտրոնիկայի սիրահարների համար նախատեսված խանութներ և հաստատություններ։ Նա նախ բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտներին, ապա դանակով հարձակվել անցորդների վրա։
2011 թվականին նա դատապարտվել է մահապատժի։ Դատավճիռը Գերագույն դատարանն անփոփոխ է թողել 2015թ.։
Սա Ճապոնիայի իշխանությունների կողմից իրականացված առաջին մահապատիժն է 2022 թվականին։ 2021 թվականին երեք դատապարտյալ մահապատժի է ենթարկվել.
Ճապոնիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ 106 դատապարտյալ մահապատժի է սպասում։
Ճապոնիայում վերջին տարիներին մահապատժի ենթարկվածների մեծ մասը դատապարտվել է բազմաթիվ սպանությունների համար։
Աղբյուրը՝ Meduza.io
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…