

Tetra Pak-ը լքում է Ռուսաստանը և իր ռուսական ստորաբաժանումը փոխանցում տեղական ղեկավարությանը, գրում է РБК-ն՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով։
Ընկերությունը բացատրել է, որ Ռուսաստանի վրա արտահանման սահմանափակումների կուտակային ազդեցության հետևանքով, որը հանգեցրել է մատակարարման շղթայի խափանումների, Tetra Pak-ն այլևս չի կարող շարունակել իր գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում:
Նոր ընկերությունը կշարունակի գործել որպես անկախ կազմակերպություն Մոսկվայի մարզում գտնվող իր գործարանում: Լոբնիայում գտնվող այս գործարանը, ըստ հրապարակման, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում հեղուկ սննդամթերքի փաթեթավորման արտադրության ամենամեծ ձեռնարկությունն է։
Tetra Pak-ն այս տարվա մարտի վերջին ռուս հաճախորդներին ծանուցել է սննդամթերքի փաթեթավորման տեսականու ժամանակավոր կրճատման մասին։ Ընկերությունը նախատեսում էր կասեցնել գինու և զովացուցիչ ըմպելիքների փաթեթավորման արտադրությունն ու վաճառքը, բացառությամբ հյութերի, միաժամանակ ավելացնելով կաթի փաթեթավորման արտադրությունը։
Հունիսին Շվեդիան արգելեց Tetra Pak-ին Ռուսաստան արտահանել ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ: Ընկերության տվյալներով՝ Ռուսաստանում հոլդինգի գործարանն արտադրում է «երկրում օգտագործվող կաթի և հյութերի տասը փաթեթներից յոթը»։
Աղբյուրը՝ currenttime.tv
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…