Լրահոս 24/7

Հանդիպել են հայ-իրանական տնտեսական հարցերով աշխատանքային համատեղ խմբի անդամները

Թեհրանում նախօրեին հանդիպել են արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի հարցերով աշխատանքային համատեղ խմբի անդամները՝ քննարկելով Իրան-Հայաստան տնտեսական հանձաժողովի վերջին հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների իրականացման հարցերը։

Իրանի «Առևտրի խթանման կազմակերպությունում» անցկացված հանդիպմանը մասնակցել են այդ կազմակերպության նախագահը, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի բաժնի ղեկավարն ու Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը»,- հայտնում է «Թեհրան Թայմսը»։

Կողմերը քննարկել են Իրանի ինժեներական և տեխնիկական ծառայությունները Հայաստան արտահանելու հնարավորությունները, երկու երկրների միջև բարտերային առևտուրը, հյուսիս-հարավ միջանցքի զարգացումը, դեղորայքի և բժշկական սարքավորումների համատեղ արտադրություն հիմնելու հարցերը։

Ողջունելով Հայաստանում դեղորայքի և բժշկական սարքավորումների համատեղ ձեռնարկություն հիմնելու գաղափարը՝ հայկական կողմն այդ նախագիծը համարել է միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորություն։

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը, ում անունը իրանական թերթը չի նշում, անդրադառնալով 2022 թվականի առաջին 5 ամիսներին արձանագրված փոխադարձ առևտրի 33 տոկոս աճին, ողջունել է Երևանում Իրանի առևտրի կենտրոնի հիմնադրումը և խնդրել է Հայաստան ուղարկել գործարարների և դեղագործների պատվիրակություններ՝ իրենց գործընկերների հետ ծանոթանալու համար։

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

5 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

8 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

9 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

9 hours ago