Լրահոս 24/7

Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկություններ

Ընդունվում են առաջարկներ «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների ծրագիր մշակելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, hանրային կառավարման մասնակցայնության խթանումը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության ապահովումը և կառավարման ապակենտրոնացումը շարունակում են մնալ տեղական ինքնակառավարման զարգացման կարևոր նպատակները: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետարանը սույն թվականի մայիսի 17-ին միացել է «Տեղական բաց կառավարում» նախաձեռնությանը:

ԲԿԳ (Բաց կառավարման գործընկերություն) նախաձեռնության նպատակն է բարելավել հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնել առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային: «Տեղական բաց կառավարում» նախաձեռնության յուրաքանչյուր մասնակից համայնք ձևավորում է «Տեղական ԲԿԳ» գործողությունների ծրագիրը՝ քաղաքացիական հասարակության գործընկերության և այլ ակտիվ քաղաքացիների հետ համատեղ:

Գործընթացում ներգրավված կազմակերպությունները հետագայում կընդգրկվեն Երևանի տեղական-ԲԿԳ համակարգող խմբում: Կարող են մասնակցել բոլոր այն անհատները (կազմակերպությունները), ում գործունեությունը համապատասխանում է հետևյալ սկզբունքներին՝

• առնվազն հինգ տարվա մասնագիտացված աշխատանքային գործունեություն,
• կազմակերպություններ, որոնց կանոնադրության նպատակները բխում են աղբահանության, հասարակական տրանսպորտի, զբոսաշրջության, առողջապահության, բնակչությանը մատուցվող ծառայությունների, կայուն սոցիալական միջավայրի ապահովման, բարեվարքության, մասնակցային կառավարման, կանաչ տնտեսության ոլորտներից և ուղղություններից, կոռուպցիայի դեմ պայքարից,

• ծանոթ են «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, ինչպես նաև իրականացրել են ծրագրեր, որոնց հիմքում ընկած են ԲԿԳ սկզբունքները և ունեն ազգային կամ տեղական իշխանությունների հետ համագործակցության փորձ:
Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության «Տեղական ԲԿԳ» գործողությունների ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ, որոնք միտված կլինեն հետևյալ ուղղությունների և ոլորտների բարեփոխումներին՝

1. աղբահանություն,
2. հասարակական տրանսպորտ,
3. զբոսաշրջություն,
4. առողջապահություն,
5. բնակչությանը մատուցվող ծառայություններ,
6. կայուն սոցիալական միջավայրի ապահովում,
7. մասնակցային կառավարում,
8. կանաչ տնտեսություն,
9. բարեվարքություն,
10. նշեք ձեր առաջարկած ոլորտը:

Առաջարկները պետք է համապատասխանեն «Բաց կառավարման գործընկերության» սկզբունքներին, այն է՝ թափանցիկություն, հաշվետվողականություն, մասնակցություն, նորարարություն: Մասնակցության համար առաջարկվում է մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը ներկայացնել առաջարկներ՝ ուղարկելով zargacum@yerevan.am էլ. հասցեին կամ լրացնել առաջարկների ներկայացման հետևյալ ձևաչափը:

Այնուհետև, ստացված արդյունքների ամփոփումից հետո, սույն թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 14:00-ին նախատեսվում է կազմակերպել առցանց հանդիպում, որի նպատակն է քննարկել Երևանի «Տեղական ԲԿԳ» գործողությունների ծրագրի ձևավորման գործընթացը, առաջնահերթությունները և հետագա պարտավորությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 227 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

1 hour ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

2 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

2 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

2 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

3 hours ago

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…

3 hours ago