Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-ից մինչև 80-րդ կիլոմետր հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։
14կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը ձգվում է Գեղարքունիքի մարզով. սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ բնակավայրով և ավարտվում Վարդենյաց լեռնանցքում։
Շինաշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգման շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, նախատեսված է նաև ավտոճանապարհային ծածկի մշակում սառը վերօգտագործման եղանակով, կամրջային անցման նորոգում, հենապատի կառուցում, խողովակների կառուցում և տեղադրում, ջրահեռացման տարրերի իրականացում, մայթերի, իջատեղերի կառուցում և այլն։
Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականին։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 3.3 միլիարդ դրամ։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…