Լրահոս 24/7

Թուրքիան օգոստոսի 9-ին կվերսկսի Միջերկրական ծովում գազի հետախուզումը

Թուրքիան օգոստոսի 9-ին կվերսկսի Միջերկրական ծովում գազի հետախուզումը, ինչը հաստատել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը։ Գազի հետախուզումը կիրականացնի թուրքական «Ադբուլհամիդ Հան» արդյունահանող նավը։

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Թուրքական «Ադբուլհամիդ Հան» արդյունահանող նավը օգոստոսի 9-ին առաքելություն կսկսի Միջերկրական ծովում՝ մեկնելով Մերսին նավահանգստից։ Հատկանշական է, որ Թուրքիան և Հունաստանը տարաձայնություններ են ունեցել մի քանի հարցերի շուրջ, այդ թվում՝ Միջերկրական ծովում ածխաջրածինների պաշարների շուրջ:

Սակայն դեռ պարզ չէ, թե որտեղ են անցկացվելու արդյունահանումները։ Անցյալ շաբաթ թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ գազի հետախուզումը կիրականացվի բաժանված Կիպրոս կղզու մոտ, հաղորդում է AFP-ն։ 2020 թվականին Եվրամիությունը պատրաստվում էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ կապված Արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրերում գազի հետախուզման փորձերի հետ:
Երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են։ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունն աճեց Էգեյան ծովի կղզիների կարգավիճակի և օդային տարածքի խախտումների հետ կապված։ Անկարան Աթենքին մեղադրել է կղզիներում գաղտնի ռազմակայաններ ստեղծելու մեջ։

Այս տարվա սկզբին՝ մարտին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին դեմ արտահայտվելու համար։
Երկու ժողովուրդները հակասում են նաև Կիպրոսի հարցում: Կիպրոս կղզին մասնատվել է, երբ թուրքական ուժերը գրավել են կղզու հյուսիսային մասը 1974 թվականին: Թուրքական ուժերը ներխուժեցին Կիպրոս՝ ի պատասխան ռազմական հեղաշրջման, որը հովանավորվում էր Հունաստանում այդ ժամանակ իշխող խունտայի կողմից:

Ներխուժումից հետո հյուսիսային մեկ երրորդ հատվածը դարձավ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետություն(ՀԿԻՀ): Այն ճանաչում է միայն Անկարան։ Մինչդեռ կղզու հարավային հատվածը հունախոս է և նաև ԵՄ անդամ է։

Աղբյուրը՝ timesnownews.com

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

27 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

44 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

58 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

1 hour ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

2 hours ago