Լրահոս 24/7

Հատիսի գագաթին վանդալիզմի հեղինակները պետք է պատասխանատվության կանչվեն․ Այվազյան

«Քանի որ էլեկտրոնային տարբերակով հանրագիր եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմին, որոնք ուղարկվել են ԿԳՍՄ և ՇՄ նախարարություններ, և առանձին դիմում եմ գրել ԲԸ տեսչական մարմնին և ՇՄ նախարարությանը որպես բնության հուշարձանների պահպանության լիազոր մարմինների՝ նշելով, որ բնության հուշարձան համարվող Հատիս լեռը՝ որպես հողամաս օրենքով արգելվում է սեփականության իրավունքը փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ակնկալելով, որ դատարան կդիմեն, որպեսզի օտարումը քննվի դատական կարգով և ետ վերադարձվի համայնքին կամ պետությանը: Դա միակ երաշխիքն է, որ պահպանության ու պաշպանության խոչընդոտող բոլոր հանգամանքները կվերացվեն՝ հաշվի առնելով նախագիծն իրականացնոզների վարքագիծը:

Ինչպես նաև նշել եմ, որ վանդալիզմի ակտեր են տեղի ունեցել թե պատմության և մշակույթի հուշարձան համարվող Հատիսի գագաթին, թե բնության հուշարձանի՝ լեռան լանջերին՝ ոչ նպատակային շինարարական աշխատանք անելով, այդ թվում ԿԳՍՄ և ՇՄ նախարարությունների հայտարարություններից հետո, որի համար օրենքով պետք է պատասխանատվության կանչվեն ինքնիրավչություն թույլ տվող բոլոր անձիք, այդ թվում՝ շինաշխատանք իրականացնողները և այն պաշտոնատար անձիք, որոնք չեն արգելակել իրենց լիազորությունների սահմաններում կամ գտնվել են հանցավոր համաձայնության մեջ՝ պետությանը դիտավորյալ վնաս պատճառելու գործում:

Օրենքը խախտվել է, թե մինչև հուլիսի 1-ը, թե հուլիսի 1-ից հետո: Հետևաբար, քր. օրենսգրքով պատասխանատվություններ են սահմանված անգործության և այլնի համար: Այսինքն, ակնկալում եմ, որ լիազոր մարմինները քաղաքական կամք կդրսևորեն և դիմելով դատարան կամ իրենց ունեցած ուժային գործիքակազմով՝ կչեղարկեն ազգային արժեքները վնասող, վտանգող, վնասած ու վտանգած նախագիծը: Հակառակ դեպքում, իրենք ևս կդիտարկվեն քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով օրինազանցություն իրականացնողներ:

Ես լավատես եմ: Ես տեսնում եմ, որ պետական ապարատում կա դիմադրություն տվյալ նախագծի հանդեպ, սակայն բավարար կամարտահայտումը դեռ չեմ տեսնում, որը ուղիղ կապ ունի կառավարության ղեկավարի մեկ թեթև դրական արձագանքի հետ տվյալ ծրագրի մասին, որը եթե չասեմ պարալիզացնում և պարազիտացնում է պետական ապարատի գործունեությունն, ապա առնվազն խիստ կաշկանդում է, ինչը ուժեղ ժողովրդավարության պայմաններում, արդարադատական համակարգի առկայության պայմաններում և օլիգոպոլ բարքերի չեզոքացված լինելու դեպքում գրեթե ազդեցություն չէր ունենա և ամենակրտսեր պաշտոնյան էլ ի վիճակի կլիներ կանգնեցնել ապօրինություններն իր ունեցած լիազորությունների շրջանակներում:

Սա խոսում է վախի, անիրավության և անարդրության, պետական համակարգի թուլության մասին, որոնցով անհնար է պաշտպանել հողը, ազգային արժեքները և Հայ ժողովրդին:

Սա խոսում է այն մասին, որ կառավարության ղեկավարը կա՛մ ստիպված, կա՛մ իր ցանկությամբ իջնում և հասնում է ամենաստորին օղակի աշխատակցի մակարդկի որոշումներ կայացնելու:

Սա պետք է փոխվի, և սա հնարավոր է փոխել հենց այս խնդրի օրինական հանգուցալուծման հետևանքով, այլ ոչ թե սա էլ ժողովրդին հրամցնելուց հետո:

Մասշտաբային պայքար այս պահին հնարավոր չէ գեներացնել, բայց փոքրաթիվ, էներգետիկ ու աննահանջ պայքար հնարավոր է, որը կբերի մեծ բարիք պետությանը: Դրա համար հարկավոր է, որպեսզի անիրավությանը ըմբոստացող քաղաքացիական հասարակության անհատները և միությունները կոնսոլիդացվեն, ինչպես նաև այդ նախագծին դեմ արտահայտված մասնագիտացված հանրույթները:

Որ պահին միասնական քայլ կատարենք, այդ պահից սկսելու է գեներացումը»,- գրել է Ազատ Թիվիի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

12 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

28 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

47 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago