Գերմանիայի խոշորագույն բանկերից մեկը՝ Deutsche Bank-ը, խոստովանել է, որ կարող է կորցնել վերահսկողությունը Ռուսաստանում իր ակտիվների նկատմամբ։ Այս մասին ասված է բանկի միջանկյալ հաշվետվության մեջ:
Deutsche Bank-ն ունի սեփական տեխնոլոգիական ռեսուրսներ Ռուսաստանում, որոնք զբաղվում են մի շարք բանկային հավելվածների մշակմամբ։ Խումբը ենթարկվում է ռիսկի, որ այդ տեխնոլոգիական ռեսուրսներն օգտագործելու իր կարողությունը կարող է նվազել կամ կորցնել, օրինակ՝ Արևմտյան պատժամիջոցների, Ռուսաստանում կառավարության գործողությունների կամ [«դուստր ձեռնարկության» ղեկավարության գործողությունների պատճառով։
Բանկը կարծում է, որ «կարգավորիչների անբարենպաստ գործողությունները կարող են հանգեցնել տեղական ակտիվների նկատմամբ վերահսկողության կորստի»:
2022 թվականի մարտին Deutsche Bank-ը դատապարտեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և հայտարարեց, որ դադարեցնում է բիզնեսը Ռուսաստանում։ Դրանից հետո, երեք ամսում Deutsche Bank-ը Ռուսաստանից Գերմանիա տեղափոխեց ՏՏ ոլորտի հարյուրավոր մասնագետների, հունիսի սկզբին գրում էր Financial Times-ը։ Ընդհանուր առմամբ, մոտ 2000 մարդ որոշել է տեղափոխվել Գերմանիա. սրանք բանկի աշխատակիցներ են և նրանց ընտանիքի անդամներ։
Աղբյուրը՝ Meduza.io
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանի համար քննարկելի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության…
«Առանց երկմտանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից։ Նա նշել…
Շուրջ 640 հազար միգրանտներ ընդգրկված են Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից վերահսկվող օտարերկրացիների ցանկում, որոնք անօրինական կերպով…
Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը…
Մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում…