Լրահոս 24/7

Հալեպում Թուրքիայի հյուպատոսն այցելել է Հայաստանի հյուպատոսություն

Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը և փոխհյուպատոս Էրինը. հայտնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատեսությունից։

«Ողջունելով հյուրերին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մ. Ջենքիզին՝ նախ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման. ապա այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և իր հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը, նույնիսկ Հալեպի պաշարման և պատերազմի օրերին: Ա. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մ. Ջենքիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջը:

ՀՀ գլխավոր հյուպատոսը հաջողություն է մաղթել թուրք գործընկերոջը իր դժվարին առաքելությունում: Հանդիպման ավարտին Մ. Ջենքիզը ջերմ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել է Ա. Ավետիսյանին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու ԹՀ հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ՝ հրավերն ընդունվել է: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը»,- հայտնում են հյուպատոսությունից:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում շարունակվում են բողոքները

Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…

32 minutes ago

ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…

1 hour ago

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

2 hours ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

3 hours ago

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

4 hours ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

5 hours ago