Լրահոս 24/7

ՄԱԿ-ի ԳԱ նախագահն իր կարևոր գործն արեց. մեղադրանքներն անտեղի են

Կան շատ նուրբ թեմաներ, որոնց նկատմամբ հայ հասարակությունը՝ երկրի ներսում, թե սփյուռքում, բավականին զգայուն է արձագանքում՝ հաճախ միմյանց հակասող, բուռն տեսակետներով, որոնք երբեմն դուրս են գալիս քաղաքական խոսույթի ու վերլուծական մտքի տիրույթից՝ վնասակար դառնալով ոչ միայն տվյալ հասարակության ու նրա առանձին խմբերի, այլ պետության համար ընդհանրապես։
Դրանցից մեկը ցեղասպանության թեման է՝ հասկանալի ու անվիճելի բնորոշմամբ։ Ցեղասպանության հուշահամալիր այցելող գործիչները, ինչպես հայտնի է, սովորաբար ներկայացնում են այն պետություններն ու կազմակերպությունները, որոնք պատմական ողբերգական դեպքերն ըստ էության են գնահատել իրենց ներքին օրենսդրություններով և կամ հրապարակային հայտարարություններով։
ԱՄՆ նախագահի կողմից «Genocide» բառի արտասանությունից հետո հերթական պատմաքաղաքական իրադարձությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահի այցելությունն էր Ծիծեռնակաբերդ։ Հայկական տիրույթի ոգևորությունը, սակայն, երկար չտևեց. շուտով հնչեց թուրքական արձագանքը, որին հաջորդեց Աբդուլա Շահիդի գրառման հեռացումը թվիթերյան պաշտոնական էջից։


Եվ ահա, ոգևորությանը փոխարինեցին հիասթափությունն ու մեղադրանքները՝ առանց խորությամբ գիտակցելու, որ միջազգային կառույցները (եթե նույնիսկ դա ՄԱԿ-ն է), պետությունները և պաշտոնատար անձինք պարզապես պատեհապաշտական նկրտումներից ելնելով կամ առանց քաղաքական հաշվարկների ոչ հուշահամալիր են այցելում, ոչ թվիթերյան գրառում անում, ոչ էլ, առավել ևս, հեռացնում այն։

Հարցը, իհարկե, թուրքական արձագանքը չէր, քանի որ ՄԱԿ-ում վստահաբար տեղյակ էին Անկարայից հնչելիք դիրքորոշմանը, այլ այն, որ շուրջ 200 երկրի մասնակցություն ունեցող աշխարհի բարձրագույն կազմակերպություն համարվող կառույցը, փաստորեն, նույնպես ընդունում է ցեղասպանության փաստը, և դրանից հետո գրառում թողնել-ջնջելը քաղաքական տեսանկյունից միայն զսպող նշանակություն ունի, բայց ոչ երբեք՝ հրաժարում։
Ըստ այդմ՝ Աբդուլա Շահիդն իր «գործն» արել է հաստատապես ոչ անձնական ներկայացվածությամբ, այլ՝ կազմակերպության, ուստի մեզ համար այլևս կարևոր չպետք է լինի հաջորդ նախագահի ոչ անունը, ոչ էլ այցելությունը. մենք պիտի այս իրադարձությունն արձանագրենք որպես ՄԱԿ-ի «բարձր խոսք»՝ հաջորդիվ դրանից բխող համատեքստերով, ու այսուհետ պատեհ-անպատեհ առիթներով դրոշակ թափահարենք «նույնիսկ ՄԱԿ-ի կողմից պատմական այդ փաստը ճանաչված լինելու» հանգամանքը, ու գրառման հեռացմանն այսպես արձագանքելու մակարդակով նվազեցնենք այն քաղաքական արժեքը, որ Երևան էր բերել ԳԱ նախագահը։
Տեղեկության համար պարզապես շեշտենք, որ գրառումը միայն թվիթերյան էջից է հեռացվել, սակայն նույն նկարներն ու բովանդակությունը տեղադրված են ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։


Վահրամ Հովհաննիսյան

Թիվ 1

Recent Posts

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…

10 minutes ago

0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…

29 minutes ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

48 minutes ago

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

1 hour ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

1 hour ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

1 hour ago