«Իրանի հատուկ ծառայությունները հայտարարել են երկրի տարածքում գործող իսրայելական լրտեսական ցանցի ղեկավարի և չորս շարքային անդամների ձերբակալության մասին», – հաղորդում է Reuters գործակալությունը։
Իրանական կողմն առայժմ չի բացահայտում ձերբակալվածների քաղաքացիությունը՝ նշելով միայն, որ նրանք համագործակցում էին Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության հետ։
«Լրտեսական ցանցի հինգ անդամներին «Մոսադը» տարատեսակ, այդ թվում՝ ֆինանսական խոստումներ է տվել՝ հանձնարարելով տեղեկատվություն հավաքել երկրի կարևոր շրջաններից», – պնդում են իրանցի իրավապահները։
Հատուկ ծառայությունները նաև ընդգծում են, որ ձերբակալվածները «Մոսադի» կողմից կազմակերպված հատուկ մարզումների են մասնակցել, մասնավորաբար, զենքի կիրառման և սաբոտաժի ասպարեզներում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…