Լրահոս 24/7

Օվսյաննիկովան մեղավոր է ճանաչվել «բանակի վարկաբեկման» հոդվածով

Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանն այսօր մեղավոր է ճանաչել ռուսական Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովային «Ռուսաստանի բանակը վարկաբեկելու» հոդվածով՝ դատապարտելով նրան 50 հազար ռուբլու (822 ամերիկյան դոլար) վարչական տուգանքի։

Առաջին ալիքի նախկին աշխատակցուհու դեմ վարչական վարույթը հարուցվել էր հուլիսի 17-ին՝ ընդդիմադիր Իլյա Յաշինի դատավարությանը զուգահեռ Օվսյաննիկովայի հնչեցրած հայտարարությունների պատճառով։ Դրանցում ռուսաստանցի իրավապահները «բանակի վարկաբեկման» տարրեր էին հայտնաբերել՝ որակելով դա վարչական իրավախախտում։

Օվսյաննիկովան լայն հանրությանը հայտնի դարձավ մարտի կեսերին, երբ Ռուսաստանի հեռուստատեսության Առաջին ալիքի գլխավոր լրատվական ծրագրի ընթացքում մուտք գործեց տաղավար «Ոչ պատերազմին» գրությամբ պաստառով։

Նրա նկատմամբ դատարանը նշանակել է 30 հազար ռուբլի տուգանք։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago